Հուլիսի 1-ից Գյումրու ԲԿ-ում դեղապատ ստենտավորումը կիրականացվի 850 հազար դրամով: Այս մասին տեղեկանում ենք բուժկենտրոնի կայքից:
Հաղորդագրության համաձայն՝ որոշումը կայացվել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի՝ Գյումրու բժշկական կենտրոն կատարած այցի շրջանակում Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանի եւ բուժկենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Իսահակյանի միջեւ տեղի ունեցած եռակողմ քննարկումների արդյունքում: Փոփոխություն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հուլիսի 1-ից:
Նախկինում այս բժշկական սպասարկումն իրականացվել է 1 մլն 100 հազար դրամով: Այժմ բժշկական ծառայության արժեքը նվազում է 250 հազար դրամով:
«Այսպիսով կնվազի հիվանդների ներհոսքը Վրաստան: Ի դեպ՝ Գյումրու ԲԿ-ում առաջարկվող ծառայության արժեքը բացառիկ է ամբողջ հանրապետության տարածքում»,- ասված է բուժկենտրոնի հաղորդագրությունում:






