Միհիր Ջաինը, որը հայտնի է որպես աշխարհի ամենագեր երեխա, նիհարել է 65 կիլոգրամով։ Դրա շնորհիվ նա վերջին տարիներին առաջին անգամ կարողացել է քայլել փողոցում։ Մինչև նիհարելը նա 237 կիլոգրամ էր կշռում։

2017-ի դեկտեմբերին 14-ամյա Միհիրը անցել է ստամոքսային շունտավորման պրոցեդուրա, բայց մինչ վիրահատությունը կարողացել է ինքնուրույն նիհարել մինչև 197 կիլոգրամ։ Հենց այդ ժամանակ, դեկտեմբերին, պարզվել է, որ պատանին ամենամեծ քաշն ունի ամբողջ աշխարհի դեռահասների շրջանում։

Միհիր Ջաինը ծնվել է որպես սովորական երեխա, բայց յուղոտ սննդի ու գազավորված ըմպելիքների  հանդեպ անառողջ կիրքը նրա մոտ դրսևորվել է դեռ վաղ մանկությունից՝ 8 տարեկանում նա արդեն 80 կիլոգրամ էր կշռում։  Երեք տարի առաջ մայրը փոքրիկ շատակերին բժշկի էր տարել, ու վերջինը հաստատել էր, որ երեխան լուրջ խնդիր ունի։ Բայց քանի որ երեխայի տարիքը թույլ չէր տալիս ստամոքսի վիրահատություն անել, նրան հաբեր էին նշանակել։

Մի քանի տարի տղան փաստացի զբաղվում էր միայն ուտելով՝  մշտապես պառկած մնալով անկողնում։  Նա հրաժարվում էր շարժվել։ Նրա մոր խոսքով՝ հենց հաբերն էին նպաստել նրան, որ  որդին այդքան թույլ էր զգում իրեն։  Բժիշկները, իր հերթին, նշում են, որ աշխարհի ամենագեր դեռահասի ընտանիքն է  մեղավոր, որ բավարարել է նրա գաստրոնոմիական ցանկությունները ու մշտապես նրան մատուցել յուղոտ ու կալորիական կերակրատեսակներ։