«Շենգավիթ» բուժկենտրոնն արդեն իր գործունեությունն է ծավալում  նորաբաց մասնաշենքում, որը կառուցվել է միջազգային չափանիշներին համապատասխան՝ ձմեռային պարտեզով, եվրոպական չափանիշներին համապատասխան վիրահատարաններով, հիվանդասենյակներով , ինչպես նաև  գերժամանակակից բուժսարքավորումներով՝ այդ թվում հանրահայտ Olympus ընկերության էնդոսկոպիկ համակարգերով :

Այդ համակարգերը կիրառվում են որովայնային խոռոչի ու ետորովայնամզային տարածքի, կրծքային վիրաբուժության, գինեկոլոգիայի, պրոկտոլոգիայի, ուռոլոգիայի ու ԼՕՌ–վիրաբուժության բնագավառում։

Օգտագործվում են նաեւ ախտորոշման մեջ՝ գաստրոսկոպիայում ու կոլոնոսկոպիայում։

«Շենգավիթ» ԲԿ –ի փոխտնօրեն, վիրաբուժական ծառայության ղեկավար Լեւոն Սերգեյի Հակոբյանը  NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրւյցում պարզաբանում է, որ բուժկենտրոնի նոր շենքը ՝ անկախ Հայաստանում առաջին հիվանդանոցային մասնաշենքն է, որը սկսել են կառուցել հիմքից, այլ ոչ թե հին շենքի հիման վրա։

 Ընդ որում, մասնագետը նշում է, որ լավ պայմանները, սարքավորումները երկրորդային հարց են, առաջնայինը կոլեկտիվն է, ու կոլեկտիվի ներսի մթնոլորտը։  Նա նշում է, որ նույնիսկ հին շենքում աշխատելով, բավականին լուրջ բուժկենտրոնների հարեւանությամբ, Շենգավիթ ԲԿ-ին հաջողվել է դիմանալ մրցակցությանը։

Ինչ վերաբերում է  Olympus -ին՝ Լեւոն Հակոբյանն նշում  է, որ նոր համակարգով աշխատանքը հնարավորություն է տալիս առավել հեշտացնելու վիրաբույժի աշխատանքը: Վիրաբույժներն, ովքեր արդեն իսկ վիրահատություններ են  կատարել նոր համակարգի միջոցով  գոհ են՝ պատկերի առավելագույն հստակությունն ու մի քանի օժանդակ օպցիաները,  այդ թվում  3D համակարգը , զգալիորեն հեշտացնում են վիրաբույժի աշխատանքը։

Վիրաբուժության բաժանմունքի վարիչ Արթուր Մելսի Մանուկյանը պարզաբանում է, որ «Շենգավիթ» ԲԿ-ում տեղադրված ՝ Olympus ֆիրմայի էնդոսկոպիկ  համակարգերը՝ տեխնիկայի վերջին խոսքն են։ Դրա հիմնական առավելություններից է  3D համակարգը, որը տալիսէ օրգանը բոլոր կողմերից դիտելու հնարավորություն։ Տվյալ օպցիայի բացակայության դեպքում օրգանը անհրաժեշտ դիրքից տեսնելու համար վիրաբույժները ստիպված են լինում տեղաշարժել տեսախցիկը։ Մեկ այլ առավելություն է  NBI համակարգը (Narrow Band Imaging, նեղ սպեկտրալ վիզուալիզացիա)՝ եզակի գործիք լորձաթաղանթների հետազոտության համար։ NBI տեխնոլոգիայում մինչեւ հյուսվածքներին հասնելը լույսն անցնում է հատուկ նեղ սպեկտրալ ֆիլտրով, որը բաց է թողնում միայն կապույտ (ավելի կարճ) ու կանաչ (ավելի երկար) լույսերը ։ Հյուսվածքների վրա ընկնելուց հետո լույսը աբսորբացվում է արյունատար անոթներում պարունակվող հեմոգլոբինի կողմից։  Լորձաթաղանթների հարակից հյուսվածքները անդրադարձնում են լույսը հակառակ ուղղությամբ՝ դեպի էնդոսկոպ։ Արդյունքում արյունատար անոթների պատկերների կոնտրաստայնությունը զգալիորեն բարձրանում է։ Դրա շնորհիվ լորձաթաղանթների ու անոթների կառուցվածքը շատ ավելի հստակ է դիտարկվում։ «Այն ուռուցքները, որոնք սովորական լույսի պայմաններում չեն երեւում, դառնում են տեսանելի NBI համակարգի կիրառումով։   Այն տալիս է հնարավորություն  հայտնաբերել շատ փոքր ուռուցքներ»,- ասում է նա։ Olympus համակարգի եւս մեկ առավելություն է , նրա խոսքով, պատկերը մեծացնելու հնարավորությունը։

«Շենգավիթ» ԲԿ-ի էնդոսկոպիկ ու պրոկտոլոգիական ծառայությունների ղեկավար Սուրեն Հովակիմյանը հավելում է, որ NBI տեխնոլոգիան հեղափոխություն է էնդոսկոպիայում, ու այդ հեղափոխությունը եկել է Հայաստան։  «Գաստրոսկոպիայի ու կոլոնոսկոպիայի ժամանակ այն մեզ հնարավորություն է տալիս տեսնել աղեստամոքսային տրակտի լորձաթաղանթի փոքրագույն փոփոխությունները, որոնք վաղը կդառնան լուրջ հիվանդություններ, ընդհուպ մինչեւ քաղցկեղ»,- ասում է նա։ Բժիշկը հավելում է, որ քանի որ «Շենգավիթ» ԲԿ-ում էնդոսկոպիկ հետազոտությունների բոլոր տեսակները արվում են հիվանդին քնացնելով, ապա NBI –ի օգնությամբ այդ մանր փոփոխությունների հայտնաբերման դեպքում դրանք միանգամից հեռացնում են։  Դա, բժշկի խոսքով, քաղցկեղի կանխարգելում է։ «Աշխատել այդ տեխնիկայի հետ հեքիաթ է եւ բժշկի, եւ հիվանդի համար»,- նշում է նա։

Փոխտնօրեն, «Շեգավիթ» ԲԿ-ի ուրոլոգիական բաժանմունքի ղեկավար, պրոֆեսոր Ռուբեն Ռոմենի Բորոյանը հավելում է, որ NBI համակարգի կիրառումը ախտորոշման ու վիրաբուժության մեջ   ուռուցքների կրկնության հավանականությունը 40% նվազեցնում է։ «Այսինքն, այդ լույսը մեզ հնարավորություն է տալիս բացահայտել ուռուցքները շատ վաղ ու բուժել դրանք տասնյակ անգամ ավելի արդյունավետորեն, կանխելով կրկնությունը»,- ասում է նա։

Բժշկի խոսքով՝ ուրոլոգի համար Olympus համակարգի եւս մեկ առավելություն է շագանակագեղձի բարորակ գերաճի պլազմային ներմիզուկային ռեզեկցիան կամ վապորիզացիան ։ Այդ տեխնոլոգիան տալիս է հնարավորություն՝ էնդոսկոպիկ մեթոդով հեռացնել մեծ նորագոյացությունները, ընդ որում դա անել շատ արագ։ «Վապորիզացիան բոլորովին նոր տեխնոլոգիա է՝ ուռուցքը չի կտրվում, այլ գոլորշացվում է, ընդ որում հարակից հյուսվածքները չեն վնասվում, ու վիրահատությունը գրեթե անարյուն է անցկացվում»,- պարզաբանում է նա։ 

Olympus համակարգի եւս մեկ առավելություն է այսպես կոչված  THUNDERBEAT համակարգը։ «Դա բժշկության մեջ վերջին ժամանակներում մշակված ամենաօգտակար տեխնոլոգիաներից մեկն է։ Այն ինտեգրում է երկու տեսակի էներգիա՝ ուլտրաձայնային ու բիպոլյար ՝ մեկ գործիքի մեջ, որը գործածվում է եւ բաց վիրահատությունների , եւ լապորոսկոպիկ վիրահատությունների ժամանակ։   THUNDERBEAT-ը միաժամանակ ապահովում է հյուսվածքների արագ կտրվածք ու նույնիսկ ամենամանր արյունատար անոթների կոագուլյացիա, ինչը հնարավորություն է տալիս ճշգրտորեն ու անարյուն անցկացնել վրահատությունը։  Դա հատկապես կարեւոր է ուռուցքաբանական վիրահատությունների ժամանակ, երբ պետք է ապահովել եւ արմատականություն, եւ անվտանգություն»,- ասում է նա, հավելելով, որ այդ տեխնոլոգիան հնարավորություն է տալիս հեռացնել շագանակագեղձի ուռուցքը՝ միաժամանակ պահպանելով էրեկտիլ ֆունկցիան։ 

Գլխավոր տնօրենի ՝ բուժական մասով տեղակալ, մանկաբարձական բաժանմունքի ղեկավար  Աշոտ Սեյրանի Սիրունյանը իր տպավորություններն է պատմում այն բանից հետո, երբ իր համար բացահայտել է երրորդ չափումը էնդոսկոպիայի մեջ։ 

« ENDOEYE FLEX 3D –ի շնորհիվ, որն աշխարհի միակ շեղվող դիստալ օղակով 3D-լապորոսկոպն է, ապահովվում է գերազանց դիտում վիահատության ժամանակ։ Այս գործիքը հնարավորություն է տալիս կատարել  100° -ի շեղում 4 ուղղություններով, միաժամանակ պահպանելով պատկերի ֆիքսված հեռանկարը»,- ասում է նա, հավելելով, որ այդ տեխնոլոգիան առաջին անգամ է կիրառվում Հայաստանում։ 

Այսպիսով “Շենգավիթ” ԲԿ-ը համալրվել է ամենաժամանակակից բուժսարքավորումներով, որոնք իրենց եզակիությամբ նորություն են և ապահովում են էնդոսկոպիկ վիրահատությունների ողջ ծավալը:

[gallery id=122]