Tufts University School of Medicine-ից ամերիկացի բժիշկները որոշել են պարզել, թե ինչպես է փոխվում գրիպի վիրուսն ու դառնում սուպերվիրուս։ Նրանք առաջին անգամ իրական ժամանակում վիզուալացրել են այն կառուցվածքային փոփոխությունները, որոնք տեղի են ունենում գրիպի վիրուսի մակերեսային սպիտակուցի մեջ։ Պարզվել է, որ այդ սպիտակուցը կարողանում է ընդլայնվել, որպեսզի հասնի թիրախ բջիջներին, իսկ հետո նորից կծկվել։ Ու այդ սխեման բազմիցս կրկնվում է՝ վայրկյանում 5-10 անգամ։
Այդ հայտնագործությունը թույլ կտա ավելի շատ բան իմանալ վիրուսի մասին ու ավելի արդյունավետ պատվաստանյութեր մշակել։ Վիրուսի մակերեսին գտնվող ընդլայնվող սպիտակուցը պետք է վիրուսը միացնի բջջի թաղանթին, իսկ հետո միացնի վիրուսն ու բջիջը։ Այսպիսով՝ վիրուսի մասերը ներթափանցում են բջջի ներս, ու վիրուսը բջջային մեխանիզմները օգտագործում է իր վերարտադրման համար։
Գրիպի վիրուսի ընդլայնվող սպիտակուցը՝ հեմագլյուտինինը, արդեն վաղուց շաբլոն է հանդիսանում մյուս վիրուսներում միաձուլման մեխանիզմների համար։ Այն ակտիվանում է թիրախ բջջի հետ փոխգործողությամբ։ Այն փաստը, որ սպիտակուցը կարող է բազմիցս ընդլայնվել ու կծկվել , գրիպի վիրուսին հսկայական առավելություններ է տալիս։ Օրինակ թիրախ բջիջների հակամարմիններին այս սխեման մոլորության մեջ է գցում՝ դրանք չեն կարողանում ճանաչել վիրուսի ձեւը, ու դա գրեթե անխոցելի է դարձնում վիրուսը։






