Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այցելել է Սպիտակի ԲԿ և հանդիպել տնօրեն Արսեն Մկրտչյանի հետ։ Այս մասին նախարարը տեղեկացրել է ֆեյսբուքյան էջում:

«Շրջայց կատարեցինք բժշկական կենտրոնում, խոսեցինք պացիենտների և բուժանձնակազմի հետ։

Կենտրոնը մատուցում է որակյալ բժշկական ծառայություններ տարածաշրջանի բնակիչների համար իր բարձրակարգ բժշկական անձնակազմի և որակյալ սարքավորումների միջոցով»,-հավելել է նախարարը։

Այնուհետեւ նա կիսվել է Վանաձորի մարզպետարանում աշխատանքային  հանդիպման ուղիղ եթերով։