Կապան, Սիսիան, Վարդենիս, Ճամբարակ, Գավառ քաղաքների և հարակից համայնքների հղի կանանց, վաղ տարիքի երեխաների ծնողների և ընտանիքի այլ անդամների համար Վորլդ Վիժն Հայաստանը կազմակերպում է հանրային միջոցառումների շարք, որ նպատակ ունի ներկա և ապագա ծնողներին զինել անհրաժեշտ գիտելիքներով և հմտություններով՝ առողջ երեխաներ ունենալու և մեծացնելու համար:
Հուլիսի 2-ին Գավառում՝ Երիտասարդական կենտրոնի դահլիճում, և Վարդենիսում՝ Մհեր Մկրտչյանի անվան մշակույթի կենտրոնում, տեղի ունեցան «Պերինատալ և նորածնային խնամքի բարելավում Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում» ծրագրի հանրային միջոցառումների մեկնարկը:
Միջոցառումներին ներկա էին մանկաբույժն ու մանկաբարձ-գինեկոլոգը, որոնք անդրադառցան հղիության և նորածնային շրջանին վերաբերող հետևյալ խնդիրներին՝
- սակավարյունությունը հղիության ընթացքում,
- տրամադրության փոփոխություններ հետծննդաբերական շրջանում,
- կրծքով սնուցում, վաղ մաշկային շփման խոչընդոտների հաղթահարում:
Այս միջոցառումները հիանալի հնարավորություն են ծնողների համար իրենց հետաքրքրող հարցերն ուղղելու մասնագետներին և լսելու նրանց խորհուրդները:
Իրազեկման միջոցառումների ընթացքում երիտասարդ ծնողները կմասնակցեն ինտերակտիվ խաղերի, կստանան անակնկալ նվերներ, կհարստացնեն իրենց գիտելիքները երեխաների առողջ սնուցման և պատշաճ խնամքի վերաբերյալ, կլինեն նաև երաժշտական համարներ:
|
Օր |
Ժամ |
Վայր |
|
Հուլիս 2 |
10:30 -13:00 |
Գավառ, Երիտասարդական կենտրոնի դահլիճ |
|
Հուլիս 2 |
15:00 – 17:30 |
Վարդենիս, Մհեր Մկրտչյանի անվան մշակույթի կենտրոն |
|
Հուլիս 3 |
12:00 – 14:30 |
Ճամբարակ, թիվ 2 դպրոց |
|
Հուլիս 4 |
15:00 – 17:30 |
Կապան, «Մշակույթի կենտրոն» |
|
Հուլիս 5 |
12:00 – 14:30 |
Սիսիան, Համո Սահյանի անվան մշակույթի կենտրոն |






