Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Հայաստանի բոլոր մարզպետներին դիմել է խնդրանքով եւ հորդորով, որպեսզի վերջիններս անմիջական կապ պահպանեն իր հետ` մարզերում առողջապահությանը վերաբերող խնդիրներին համակարգված եւ համահունչ լուծումներ տալու նպատակով։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Մարզպետների հետ հանդիպումը կայացել է Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունում`նախարար Սուրեն Պապիկյանի մոտ ՀՀ մարզպետների հետ անցկացվող հերթական աշխատանքային խորհրդակցության շրջանակում:
Նախարար Սուրեն Պապիկյանը շնորհակալություն է հայտնել առողջապահության նախարարին ներկայության համար եւ հորդորել մարզպետներին կադրային փոփոխություններ անելիս համապատասխան գերատեսչությունների հետ անցկացնել ոլորտային խորհրդակցություններ եւ ապահովել որակյալ ու բանիմաց մասնագետների ներգրավվումը։
Հիշեցնենք, որ Լոռու մարզ կատարած այցի ժամանակ Արսեն Թորոսյանը պաշտպանել էր ՍպիտակիԲկ ներկայիս տնօրեն եւ նշել էր, որ մարզպետները կառավարության ներկայացուցիչներն են տեղերում, եւ պետք է հաշվի առնեն կառավարության կարծիքը։ Բանն այն է, որ ըստ շրջանաջվող լուրերի Լոռու մարզպետարանից (մարզպետը ԲՀԿ-ական Հրանտ Մարգարյանն է-խմբ) Սպիտակի բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Մկրտչյանին հորդորել են աշխատանքից ազատման դիմում գրել, որ նրա փոխարեն նշանակեն «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վանիկ Ասատրյանի փեսային։
Արսեն Թորոսյանի այցից հետո կարծես թե այդ հարցը փակվել է, ինչպես նաեւ ՔՊ–ական փոխմարզպետ Անդրանիկ Ղուկասյանին է վերապահվել առողջապահական ոլորտի վերահսկողությունը։
Առողջապահության նախարարն ընդդեմ Լոռու մարզպետի. Արսեն Թորոսյանը պաշտպանեց Սպիտակի ԲԿ տնօրենին
Լոռու ԲՀԿ-ական մարզպետը զիջեց ՔՊ-ական փոխմարզպետին. Առողջապահության նախարարի ա՞յցն է պատճառը






