Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Բելառուսի կապի և տեխնոլոգիաների նախարարության և Էրիքսոն Նիկոլա Տեսլա ընկերության ներկայացուցիչների հետ։ Այս մասին նա գրել է իր Ֆեյսբուքյան էջում:

«Մեր բելառուս գործընկերներին ներկայացրեցինք էլեկտրոնային առողջապահության մեր համակարգի հաջողությունները և խնդիրները, քանի որ նրանք էլ են հիմա նմանատիպ համակարգերի ներդրման գործընթացում և նրանց շատ հետաքրքիր էր մեր փորձը», - գրել է նախարարը։