ԵՊԲՀ Ընտանեկան բժշկության (ԸԲ) ամբիոնի վարիչ պրոֆեսոր Միքայել Նարիմանյանի և ԸԲ ամբիոնի դոցենտ Մարինա Օհանյանի հետ աշխատանքային կարգով քննարկեցինք ԸԲ առջև կանգնած մարտահրավերները և առողջության առաջնային պահպանման օղակում ԸԲ դերի բարձրացմանն ուղղված քայլերը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
ԱԱՊ օղակի առաջիկա բարեփոխումների շրջանակներում կփորձենք լուծել բարձրացված խնդիրները։
Ընտանեկան բժշկությունը ԱԱՊ հիմնասյունն է։






