Հայաստանում անցյալ տարի ՄԻԱՎ-ի վարակակիր գրանցված հիվանդների թիվը հասել է առավելագույնին՝ 238 մարդ։ Սա ամենաբարձր տարեկան ցուցանիշն է՝ բոլոր տարիների հետ համեմատած (առաջին դեպքը Հայստանում գրացվել է 1989թ-ին), երբ  մեր հանրապետությունում ընդհանուր առմամբ գրանցվել է 1730 դեպք։ Արդեն այս տարվա չորս ամիսների ընթացքում գրանցվել է 111 նոր դեպք։

ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի համաճարակաբանական հսկման բաժնի վարիչ Արշակ Պապոյանը սա բացատրում է նրանով, որ ավելացել են հետազոտվող քաղաքացիների, հետեւաբար նաեւ վարակի դեպքերը։ Վարակված համաքաղաքացիների թիվը ավելի են մեծացնում ԱՊՀ տարածքներից եկած աշխատողները։ Վերջին չորս ամիսների ընթացքում Հայաստանում ՁԻԱՀ-ից մահացել է 11 մարդ, 1989թ-ից սկսած ՝ 351 մարդ։ Հիմնականում ռիսկային են 25-39 տարիքային խումբը։ Եթե մինչ 2005թ. հիմանականում վարակվում էին թմրանյութերի միջոցով, ապա վերջին 10 տարիների ընթացքում այս թիվը գրեթե հինգ անգամ կրճատվել է։

Այժմ ՄԻԱՎ-ով վարակվելու հիմնական միջոցը հետերոսոքսուալ կապն է (վարակակիրների 61%)։ 32% վարակվում է ոչ ստերիլ ներարկիչների միջոցով, մնացածը՝ մորից երեխային, միասեռական ճանապարհով, արյան միջոցով։

Ինչ վերաբերում է արտասահմանյան երկրներից վարակի ներմուծմանը, ապա 2012-2013թթ. դրանց թիվը հասել է 58%, 12%՝ տեղի զուգընկերների մոտ։ Արդյունքում ՄԻԱՎ-ով վարակվածների 75% պայմանավորված է միգրացիոն գործոնով։ Ընդ որում նվազել են, այսպես կոչված, դասական մեթոդներով վարակի ՝ թմրադեղերի, մարմնավաճառության, միասեռականության դեպքերը։ Ըստ Արշակ Պապոյանի, անցյալ տարի նրանց թիվը 20% էր կազմում։ ՀՀ-ում ամենամեծ թվով ՄԻԱՎ վարակակիրներ (1 դեպք 100 մարդ) կան Շիրակի մարզում։

 Հիշեցնենք, որ մայիսի երրորդ կիրակի օրը (այս տարի մայիսի 18) համարվում է ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակի օր։