Այսօոր Հայաստանում բնակչության շատ քիչ տոկոսն է սեփական նախաձեռնությամբ ՝ ոչ բժշկի նշանակմամաբ կամ խորհրդով, հետազոտվում ՄԻԱՎ վարակի ստուգման համար։ Այս մասին մայիսի 16 կայացած մամլո-ասուլիսի ժամանակ հայտնել է ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի համաճարակաբանական հսկման բաժնի վարիչ Արշակ Պապոյանը ։ «Արդյունքում ստանում են ուշացած մի ախտորոշում, կլինիկական նախանշանների առկայությունով, ինչը ավելի է բարդացնում հիվանդի բուժումը»,- նշել է նա։
«Շատ կարեւոր է, որ մարդիկ ՄԻԱՎ-ով վարակվելու հավանականությունը հստակ որոշելու համար չսպասեն դրա նախանշանների ի հայտ գալուն եւ դիմեն բժշկի»,- ավելացրել է այս կենտրոնի ՁԻԱՀ-ի կանխարգելման բաժնի ղեկավար Ժանետա Պետրոսյանը։
Նախ եւ առաջ, դրա շնորհիվ վարակված հիվանդը չի վարակի իր շրջապատող մարդկանց, երկրորդ՝ ճիշտ ժամանակին կսկսի բուժումը եւ կկանխի հիվանդության խորացումը եւ ՁԻԱՀ-ի առաջացումը։ ՁԻԱՀ-ի կանխարգելման արդյունավետ միջոցներից մեկը, ըստ Ժանետա Պետրոսյանի, հակառետրավիրուսային թերապիան է, որը բաղկացած է միաժամանակ երեք կամ չորս դեղամիջոցներից՝ ի տարբերություն ավելի վաղ ընդունված մոնոթերապիայի, որը իր մեջ ներառում էր մեկ դեղամիջոց։
Դրա շնորհիվ շատ ՄԻԱՎ վարակակիրներ կարող են ապրել նորմալ կյանքով, ինչպես մյուս մարդիկ։ Հենց հակառետրովիրուսային թերապիայի շնորհիվ է, որ այսօր չի նշվում ՄԻԱՎ վարակակիրների կյանքի տեւողության վերին շեմը։ ՄԻԱՎ վարակը հավասարվեցվում է այնպիսի քրոնիկ հիվանդությունների, ինչպիսին է, օրինակ, շաքարային դիաբետը։
Լրագրողների այն հարցին, թե կարող են ՄԻԱՎ –ով վարակվել այնպես, ինչպես հեպատիտ В,С ՝ գալով բժշկի մոտ, Ժանետա Պետրոսյանը պատասխանել է, որ ՄԻԱՎ վարակը ոչ կայուն վիրուս է։ Եվ եթե առողջապահական հաստատություններում կատարվեն մանրէազերծման սովորական աշխատանքներ, ապա դա բավարար կլինի ՄԻԱՎ-ի տարածումը կանխելու համար։
Հավելենք, որ մայիսի երրորդ կիրակին (այս տարի մայիսի 18-ը) համարվում է ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակի օր։ Այդ կապակցությամբ, ինչպես նշեց Արշակ Պետրոսյանը, քաղաքում կկազմակերպվեն բազմաթիվ միջոցառումներ։






