Գերմանացի եւ դանիացի գիտնականները կազմել են միացությունների ցուցակ, որոնք կարող են բացասական ազդեցություն ունենալ տղամարդու պտղաբերության վրա։ Անալիզի են ենթարկվել 96 միացություններ, որոնցից երեքը վտանգավոր եւ վնասակար են սերմնաբջիջների համար, գրել է HNGN-ը։ Դրանց թվին են պատկանում, օրինակ, 4 մեթիլբենզոլային կամֆորաները (ՈՒՄ- ֆիլտր) եւ տրիկլոզան հակաբակտերիալ միացությունը։
Գիտնականները հետեւել են միացությունների ազդեցությանը CatSper իոնային խողովակը, որը վերահսկում է սերմնաբջիջների շարժումը։ Պարզվել է, որ միացությունները բացել են խողովակը՝ ավելացնելով կալցիումի կոնցենտրացիան սերմնաբջիջում եւ փոխել սերմնաբջիջի վարքագիծը։ Նրանք նաեւ արձակել են մարսողական էնզիմները, որոնք օգնում են սերմնաբջջին թափանցել ձվաբջիջ։
Միացությունները սերմնաբջիջները դարձրել են պակաս զգայուն պրոգեստերոնի եւ պրոստագլանդինների նկատմամբ. այս երկու հորմոնները արձակում են ձվի շուրջն առկա բջիջները։ Այսպիսով, էնդոկրին գործընթացների խախտումներ առաջացնող վտանգավոր միացություններ կարելի է գտնել մթերքների, կտորեղենի, դեղամիջոցների, տան մաքրման համար նախատեսված իրերի, պլաստիկ շշերի, խաղալիքների եւ կոսմետիկայի մեջ։






