Երեքամյա երեխան խմել է ժավելի սպիրտ, եւ թունավորումով տեղափոխվել է Մարտակերտի հիվանդանոց։ Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության ոստիկանությունից:

«Հուլիսի 18-ին, ժամը 12:00-ի սահմաններում, Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ գյուղի բնակիչ, 2015թ. ծնված Է. Ս-ն տանը, դուրս մնալով ծնողների ուշադրությունից, խմել է չպարզված քանակությամբ ժավելի սպիրտ և ստացած թունավորումով տեղափոխվել Մարտակերտի շրջբուժմիավորում»,– ասվում է հաղորդագրության մեջ։