Մայիսի 22-25 Հայաստանում տեղի կունենա վնասվածքաբանների եւ օրթոպեդների մասնակցությամբ VI համագումարը:

Այս համագումարը համարվում է լայնամասշտաբ մի միջոցառում, որի աշխատանքներին մասնակցելու է  250 մասնակից Հայաստանից, 150 հյուր եւ դասախոսներ արտասահմանից (ԱՄՆ, Իտալիա, Ֆրանսիա, ՌԴ, Բելառուս, Ուկրաինա եւ այլն) եւ սփյուռքի ներկայացուցիչներ։ 

Մայիսի 22-ին համագումարի բացմանը նախատեսված են Հայաստանի  առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի, Հայաստանի սոցիալական առողջապահության, մայրության եւ մանկության հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանի, Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանի ելույթները։ 

Համագումարի ժամանակ ելույթ կունենան նաեւ համաշխարհային մասշտաբի այնպիսի հայտնի օրթոպեդ-վնասվածքաբաններ, ինչպիսիք են Ռասսել Վինդձորը՝ Վեյլ Կորնելլի բժշկական համալսարանից, Էդվարդ Ռոդրիգեսը՝ Հարվարդի բժշկակական ինստիտուտից, Իտալիայի Արթրոսկոպիայի եւ ծնկահոդի էնդոպրոթեզավորման ասոցիացիայի նախագահ Պաոլո Ադրավանտին, Մոսկվայի գլխավոր օրթոպեդ  Նիկոլայ Զագորոդնին, Ջոն Պ. Բելիզիկյանը՝ Կոլումբիայի բժշկական համալսարանից, Մարդու ցողունային բջիջների մոսկովյան ինստիտուտի գիտության գծով տնօրեն Ռոման Դեեւը։

Համագումարը կազմակերպվել է Հայաստանի առողջապահության նախարարության վնասվածքաբանների եւ օրթոպեդների ասոցիացիայի, Հայաստանի առողջապահության նախարարության եւ գիտությունների պետական կոմիտեի կողմից։