«Աստղիկ» բժշկական կենտրոնը հաղթող է ճանաչվել «Տարվա բժիշկ եւ տարվա բուժհիմնարկ - Հուսո Աստղ 2018» 7-րդ ամենամյա ազգային մրցանակաբաշխության «Տարվա բուժհիմնարկ» անվանակարգում։

Բազմապրոֆիլ, մեծահասակներին եւ երեխաներին բուժօգնություն տրամադրող, բարձրակարգ մասնագետներ ունեցող, գերժամանակակից սարքավորումներով հագեցված, միջազգային չափանիշներին համապատասխանող տարվա բժշկական կենտրոն» անվանակարգում «Աստղիկ» ԲԿ-ն լավագույնն է ճանաչվել սոցիոլոգիական հարցումների եւ փորձագիտական գնահատականների հիման վրա:

Բացի այդ «Աստղիկ» բժշկական կենտրոնի սրտային վիրաբուժության բաժանմունքը Ճանաչվել է Տարվա լավագույն սրտային վիրաբուժության բաժանունք: Մրցանակը հանձնվեց բաժանմունքի ղեկավար Մհեր Սուսանիին:

«Աստղիկ» բժշկական կենտրոնի մի շարք մասնագետներ, ըստ սոցիոլոգիական հարցումների և փորձագիտական գնահատման, տարբեր անվանակարգերում արժանացան մրցանակների, այդ թվում՝

ՀՀ վաստակավոր բժիշկ, բժշկական գիտությունների դոկտոր պրոֆեսոր, հայկական կոլոպրոկտոլոգների ասոցիացիայի նախագահ, «Աստղիկ» բժշկական կենտրոնի կոլոպրոկտոլոգիայի ծառայության ղեկավար Ալեքսանդր Աղավելյանը՝ պրոկտոլոգիայի բնագավառում ունեցած մեծ ավանդի համար:

«Տարվա պլաստիկ եւ դիմածնոտային վիրաբուժության նորագույն գիտական մեթոդների կիրառող եւ տարածող տարվա վիրաբույժ» անվանակարգում մրցանակ ստացավ «Աստղիկ» բժշկական կենտրոնի դիմածնոտային և պլաստիկ վիրաբույժ Արմեն Հարությունյանը:

Տարվա գինեկոլոգ-էնդոկրինոլոգ մրցանակին արժանացավ  «Աստղիկ» բժշկական կենտրոնի կանանց կոնսուլտացիայի բաժանմունքի ղոկավար, բ.գ.թ., հայկական հակածերացման ասոցիացիայի նախագահ, Էջլես գրուպի հիմնադիր՝ Իննա Պերսոյանը:

Տարվա վնասվածքաբան-օրթոպեդ ճանաչվեց «Աստղիկ» բժշկական կենտրոնի Վնասվածքաբանության և օրթոպեդիայի ծառայության ղեկավար Խորեն Պետրոսյանը: