2013թ-ին Հայստանում առաջին անգամ ախտորոշվել է երեւանյան հիվանդության նոր 635 դեպք։ Այն 9-ով ավել է՝ համեմատած 2012թ-ի 626 դեպքի հետ, բայց ավելի քիչ է, քան 2010թ-ի 666 եւ 2009թ-ի 674 դեպքերի հետ համեմատ։

Ինչպես NEWS.am Medicine-ին հայտնել են Առողջապահության ազգային ինստիտուտից, 2013թ-ի բոլոր հիվանդներից 383-ը չափահաս մարդիկ են, 171-ը մինչեւ 14 տարեկան երեխաներ եւ 81-ը՝ 15-17 տարեկան դեռահասներ։ 

Հիվանդության դեպքերի մեծ մասը արձանագրվել է Երեւանում՝ 228, որից 145-ը չափահասներ, 56-ը՝ մինչեւ 14 տարեկան, 27-ը՝ 15-17 տարեկան դեռահասներ։

Հանրապետության մարզերով այս վիճակագրությունը ունի հետեւյալ պատկերը. հիվանդությունների մեծ մասը արձանագրվել է Գեղարքունիքի մարզում՝ 83 (46, 23, 14), ըստ հիվանդության տարածվածության հաջորդում են Շիրակի մարզը՝ 61 (34, 17, 10 ), Կոտայքի մարզը՝60 (46, 11, 3), Լոռու մարզը՝ 57 (33, 13,  11), Արարատի՝48 (30, 13, 5), Արմավիրի՝ 37 (19, 16, 2), Արագածոտնի՝ 31 (16, 10, 5), Տավուշի՝ 11 (5, 5, 1),  Սյունիքի՝11 (6, 4, 1), Վայոց ձորի՝ 8 (3, 3, 2)։

Պարբերական հիվանդությունը (կամ հայակական հիվանդություն, կամ երեւանյան հիվանդույթուն կամ միջերկրական ընտանեկան տենդ) հազվադեպ գենետիկորեն փոխանցվող հիվանդություն է, որը դրսեւորվում է պարբերաբար սերոզիտի առաջացմամբ եւ ամիլոիդոզի համեմատաբար հաճախակի զարգացմամբ։  Հիվանդությունը հիմնականում հանդիպում է այն ազգերի մոտ, որոնց նախնիները բնակվել են Միջերկրական ծովի ավազանի շուրջ` (անկախ իրենց այժմյան բնակության վայրից) հատկապես հայերի, հրեաների (ավելի հաճախ սեֆարդների), արաբների, եւ ընդամենը  6 % այլ ազգերի մոտ։