Հետազոտողների խումբը հայտնաբերել է հոգեկան խանգարումներ (օրինակ շիզոֆրենիա եւ երկբեւեռ խանգարում) ունեցող հիվանդների բնութագրերը։ Այս արդյունքները կօգնեն հետազոտողներին ավելի լավ հասկանալ հոգեկան խանգարումների խորհրդավոր պաթոլոգիան, հայտնել է The Medical Daily-ին։
Հարվարդի բժշկական դպրոցի գիտնականները անցկացրել են շիզոֆրենիա եւ երկբեւեռ խանգարում ունեցող հիվանդների եւ կամավորների նեյրովիզուալիզացիա։ Հետազոտության մեջ ընդհանուր առմամբ ներգրավված են եղել 549 հոգեկան խանագարումներ ունեցող հիվանդներ եւ 336 առողջ մարդիկ։
Հոգեկան խանագարումներ ունեցող բոլոր հիվանդների մոտ նկատվել է ուղեղի հիպոկամպի չափերի փոքրացում, ինչը հատուկ է նրանց վիճակին։ Հետազոտողները նաեւ պարզել են, որ հիպոկամպի ծավալի փոքրացումը համաչափ է եղել փսիխոզի ծանրության աստիճանին, դեկլարատիվ հիշողության խանգարումներին եւ ընդհանուր ճանաչողական խանգարումներին։
Փսիխոտիկ խանգարումները ծանր հոգեկան խանգարումներ են, որոնք առաջացնում են անոմալ մտածողություն եւ ընկալում։ Հաճախ այս հիվանդները կորցնում են իրականության հետ կապը։ Այս հիվանդները հակված են տեսիլքների եւ հալյուցինացիաների։
Այս տվյալները կարող են բացատրել, թե ինչու հոգեկան խանգարումներ ունեցող հիվանդները ունակ չեն տարբերակել անցյալը եւ ներկան։






