Առողջապահության նախարարությունը շարունակում է նպատակային կլինիկական օրդինատուրայի ծրագրի 2018 թվականի ընդունելությունը: Այս մասին հայտնեւմ է ՀՀ ԱՆ մամուլի ծառայությունը։
Ծրագրի շրջանավարտները պարտավորվում են ուսումնառության ավարտից հետո 5 տարի աշխատել մարզային բժշկական կազմակերպություններում:
Մանրամասների և պայմանագիր կնքելու համար ցանկացողները կարող են դիմել առողջապահության նախարարություն (Կառավարական տուն N 3), Անձնակազմի կառավարման վարչություն, 211 սենյակ:
Ինչպես հայտնեցին Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնից, առողջապահության նախարարության կողմից հայտարարված պետական նպատակային ծրագրերի շրջանակում ընդգրկված են նաև հոգեբուժություն մասնագիտությամբ կլինիկական օրդինատուրայի անվճար ընդունելության տեղեր։ Եթե կլինեն բժիշկներ, ովքեր կդիմեն և կընդունվեն հոգեբուժություն մասնագիտությամբ այդ տեղերում, ապա ՀԱՊԱԿ ՓԲԸ ղեկավարությունը հայտնում է իր պատրաստակամությունը՝ նույն պահից նրանց ՀԱՊԱԿ ՓԲԸ–֊ում աշխատանքի ընդունելու, մրցունակ աշխատավարձ վճարելու և կլինիկական հոգեբուժության մեջ ներառելու մասին։
Ստորև ներկայացնում ենք այն մասնագիտությունների ցանկը, որոնց համար դիմումներ դեռ չեն տրվել:
|
2018-2019 ուսումնական տարվա ԵրՊԲՀ նպատակային կլինիկական օրդինատուրայի տեղերը ըստ մասնագիտությունների |
|
|
Մասնագիտություն |
Պետպատվերի տեղերի քանակ |
|
Լաբորատոր ախտորոշում |
2 |
|
Պաթանատոմիա և կլինիկական մորֆոլոգիա ( Ընդհանուր ախտաբանություն) |
1 |
|
Ֆթիզիատրիա |
1 |
|
Հոգեբուժություն |
2 |
|
Շտապ օգնության բժիշկ |
3 |
|
Մանկական անէսթեզիոլոգիա-ռեանիմատոլոգիա |
2 |
|
Արյունաբան |
1 |
|
|
|






