ԴՆԹ-ի նոր զգայուն թեստը կօգնի կանխատեսել, թե ինչքան երկար կապրի ձվարանների քացղկեղով  հիվանդը, եւ անհատական բուժում նշանակել: Այսպիսին են նոր հետազոտության տվյալները, որն իրականացվել է Սիեթլի Ֆրեդ Հատչինսոնի ուռուցքաբանական կենտրոնում։

QuanTILfy անվանումը ստացած տեխնոլոգիան ուռուցքային հիվանդի բիոպտատում հաշվառում է ուռուցքային հանգույց ներթափանցած T-լիմֆոցիտների (TILs) քանակը: Ուռուցքային հանգույցում այս բջիջների մեծ քանակությամբ հիվանդները լավ կանխատեսում ունեն:

Ի տարբերություն ներկայումս անցկացվող հետազոտությունների, որոնք հիմնված են ուռուցքային հյուսվածքի ներկման վրա եւ մեկնաբանության կարիք ունեն, նոր թեստը հիմնվում է զգայուն, թվային ցուցանիշների վրա:

«Սա մեծ առաջխաղացում է ուռուցքային հանգույց ներթափանցած իմունային բջիջների հստակ հաշվարկի ուղղությամբ», - ասում է  Հատչինսոնի գիտական ուռուցքաբանական կենտրոնի ուռուցքաբան, հետազոտության ղեկավար Ջեյսոն Բիելասը:

Հետազոտողները թեստավորել են ձվարանների քաղցկեղով 30 հիվանդի, ովքեր քաղցքեղի ախտորոշումից հետո ապրել են մեկից մինչեւ 10 տարի:

Նրանք բացահայտել են, որ թեստի միջոցով ախտորոշվող իմունային բջիների քանակը  երեք անգամ ավելի շատ էր այն հիվանդների մոտ, ովքեր ապրել էին ավելի քան հինգ տարի, ի տարբերություն նրանց, ովքեր երկու տարուց քիչ էին ապրել, տեղեկացնում է CBS News-ը։

QuanTILfy թեսթը թվային հաշվարկի միջոցով ապահովում է ուռուցքային հանգույցում իմունային բջիջների ստանդարտացված հաշվարկ:

Բիելասը մասնավորապես նշեց, որ այս թեստը կարող է կիրառվել գնահատելու համար, թե  զգայուն է արդյոք հիվանդը նոր դասի հակաքաղցկեղային դեղորայքի հանդեպ՝ իմունային թերապիայի դեղերի, որոնք դեռ մշակման ընթացքում են, բայց արդեն արդյունավետ են որոշ քաղցկեղով հիվանդերի համար: