Լնդերի բակտեիաների առաջացրած հիվանդույթուններն ազդում են խոլեստերինի մակարդակի բարձրացման եւ սրտի, ինչպես նաեւ զարկերակների, բորբոքային գործընթացների վրա, հայտնաբերել են ամերիկացի գիտնականները։ Եւ եթե մարդիկ կանոնավոր կերպով չեն մաքրում իրենց ատամները, ապա ինֆարկտի առաջացման հավանականությունն աճում է։ Սա առաջին հետազոտությունն է, որը ապացուցում է լնդերի հիվանդությունների եւ սրտային խնդիրների միջեւ առկա կապը։

Լնդերի հիվանդություններից առաջացած բակտերիաները բերանի խոռոչից ընկնում են արյան շրջանառության մեջ, որտեղից գնում դեպի սիրտ եւ աորտա՝ օրգանիզմի ամենաերկար զարկերակը։ Մկների վրա իրականացրած փորձերը ցույց են տվել, որ այդ գոտիներում նման բակտերիաների առկայությունը լրջորեն մեծացնում է խոլեստերինի եւ բորբոքային գործընթացների մակարդակը, որոնք համարվում են ինֆարկտի եւ սրտային այլ հիվանդությունների առաջացման հիմնական պատճառները։ Հետազոտության հեղինակները ենթադրում են, որ իրենց ստացած արդյուքները կարող են օգնել ստեղծել սիրտ-անոթային հիվանդությունների ախտորոշման եւ բուժման նոր մեթոդներ։