«Էրեբունի» ԲԿ ծննդատան սպասասրահը, նորոգված ու համալրված ժամանակակից սարքավորումներով, հարյուրավոր հղիների հնարավորություն է տալիս անհրաժեշտության դեպքում իրենց բժշկին սպասել հարմարավետ պայմաններում:

Տեղադրված հերթագրման սարքերի օգնությամբ հղին ընտրում է նախընտրած բժշկին եւ մոնիթորի միջոցով հետեւում իր հերթին: Սա մի կողմից հնարավորություն է տալիս կարգավորել հերթերը, մյուս կողմից՝ հղիի համար ապահովում հարմարավետ պայմաններ:

Էրեբունի ԲԿ ծննդատունը հանրապետության առաջատար ծննդատունն է, որտեղ հսկվում են ամենամեծ թվով հղիները, գրանցվում՝ ամենաշատ ծնունդները:

https://www.erebunimed.com/arm/news.more/336