34-ամյա ճապոնացին գրեթե կուրացել էր, երբ նա հում հավի մսով սուշի էր կերել եւ նրա օրգանիզմում ժապավենաձեւ որդ էր հայտնվել: Տղամարդը դիմել էր հիվանդանոց որովայնի ցավերի բողոքներով, որոնք չէին դադարում արդեն 10 օր: Բժիշկները մի շարք թեստեր էին անցկացրել եւ տոքսոկարոզ էին ախտորոշել նրա մոտ:

Սա բավականին հազվադեպ վարակ է, որն առաջանում է ժապավենաձեւ մակաբույծ որդեչի պատճառով: Մինչ այդ առողջ տղամարդու մոտ այդ ճաշատեսակը փորձելուց հետո նրա թոքերում եւ լյարդի մեջ նորագոյացություններ էին առաջացել: Դրանք առաջացել էին ժապավենաձեւ որդերի գործունեության հետեւանքով:

Բժիշկները պարզել էին, որ իրենց հիվանդը սուշիի տեսակ է կերել, որի մեջ միսն ամբողջությամբ չի եփվում:Որոշ դեպքերում տոքսոկարոզով հիվանդները կորցնում են տեսողությունը: Բարեբախտաբար, բուժումը սկսվել էր ժամանակին, եւ մարմնի մեջ անդառնալի փոփոխություններ տեղի չէին ունեցել, եւ  հակամակաբուծային դեղերի ընդունումից հետո տղամարդը լիովին վերականգնվեց: