51-ամյա Հելեն Բեհեմն անգլիական Լինքոլնշիրից, ովաշխատում է կովանոցում, զրկվել էր բութ մատից, երբ փորձել էր բարձրացնել 10 փենս արժողությամբ ապակե շիշտը, որն ընկել էր շշալցման մեքենայի միջից: Նա ձեռքը մտցրել էր շշալցման սարքի մեջ, իսկ այն կտրել էր ոչ միայն կնոջ բութ մատը, այլեւ՝ դաստակի մի մասը:
Միջադեպից հետո կինը հիվանդանոցում երեք շաբաթ էր անցկացրել՝ վերականգնվելով դժվար պատահարից հետո եւ ընտելանալով առանց բութ մատի կյանքին: Երկու ամիս անց պլաստիկ վիրաբույժները մի տարբերակ էին առաջարկել. քանի որ ձեռքի բութը մատը կարեւոր դեր է խաղում (դրա օգնությամբ է մարդը բռնում իրերը եւ կառավարում դրանցով), մասնագետները որոշել էին մատնեմատը դնել բութ մատի տեղում:
Այս, առաջին հայացքից տարօրինակ պլաստիկ վիրահատությունը հաջող է անցել, եւ այժմ Հելենը չի դադարում շնորհակալություն հայտնել բժիշկներին, որոնք նրան հնարավորություն տվեցին նորմալ կերպով կառավարել ձեռքը: Այս կապակցությամբ պլաստիկ վիրաբույժներն ասում են, որ առանց բոթ մատի ձեռքի ֆունկցիոնալությունը կրճատվում է ավելի քան 60-70 տոկոսով, իսկ առանց մատնեմատի՝ մոտ 15-20 տոկոսով: Այնպես որ, ընտրությունն ակնհայտ էր:







