Հնդկաստանում բորոտությունն այլեւս հապճեպ ապահարզանի պատճառ չի կարող լինել: Նախկինում այս հիվանդությունը հավասարեցնում էին հոգեկան խանգարումների հետ, եւ դրա առկայությունն անհապաղ ապահարզանի բավարար առիթ էր:

Մինչ այդ, բորոտությունը տասնամյակներ շարունակ բուժվող հիվանդություն է համարվում, այդ կապակցությամբ Հնդկաստանի իշխանությունները պատրաստ են օրենսդրական բարեփոխումներ իրականացնել: Հնդկաստանի մարդու իրավունքների պաշտպանները բազմիցս են նշել, որ չնայած բուժման հնարավորությանը՝ բորոտությունը մեխանիկորեն ապահարզանի իրավունք է տալիս, իսկ հիվանդները մերժվում են նույնիսկ հարազատների կողմից:

Հնդկաստանում գործող օրենսդրությունը թույլ է տալիս բորոտներին զրկել աշխատանքից, կրթության, քվեարկելու, ապահովագրության իրավունքից, ինչպես նաեւ վարորդական վկայականից: Բորոտության հիմքով ապահարզանի իրավունք տվող օրենքը Հնդկաստանում ընդունվել է ավելի քան մեկ դար առաջ: Ակտիվիստները նշում են, որ երկրում շարունակում են իրավաբանական խտրականություն դրսեւորել բորոտության զոհերի հանդեպ:

Նման իրավիճակ է եղել նաեւ աշխարհի մի շարք այլ երկրներում, սակայն նման խտրական օրենքներն աստիճանաբար չեղարկվել են, երբ բորոտությունը բուժվող հիվանդություն է դարձել:

Ակնկալվում է, որ Հնդկաստանի կառավարության համապատասխան որոշումը մոտ ապագայում կարժանանա խորհրդարանի հավանությանը: