Ալցհեյմերի հիվանդության մասինՍտուգելը, թե որքան լավ են մարդիկ հիշում անցյալ տեղի ունեցած իրադարձությունները, կարող են օգնել կանխատեսել Ալցհեյմերի հիվանդության զարգացման վտանգը: Նման եզրակացության են հանգել Արիզոնայի համալսարանի գիտնականները:

Հետազոտողները փորձարկել են 35 առողջ չափահաս մարդկանց «ինքնակենսագրական հիշողությունը», որոնց մոտ կեսը APOE e4 գենի կրողներ էին, որը հայտնի են որպես Ալցհեյմերի հիվանդության զարգացման վտանգը կրկնապատկող գենետիկ ռիսկի գործոն (այս գենն առկա էբնակչության շուրջ 25 տոկոսի մոտ): Պարզվել է, որ այսպիսի գենետիկական ռիսկի ենթարկված մարդիկ պակաս մանրամասն են նկարագրել իրենց հիշողությունները, քան նրանք, ում մոտ նման ռիսկ չի եղել:

«Ալցհեյմերի հիվանդությունը դժվար է հայտնաբերել վաղ փուլում, նույնիսկ եթե հիվանդության հետ կապված ուղեղի փոփոխությունները սկսում են մարդու մոտ հիշողության հետ կապված խնդիրների առաջ գալուց տարիներ կամ նույնիսկ տասնյակ տարիներ առաջ»,- ասում է Journal of the International Neuropsychological Society ամսագրում հրապարակված հոդվածի հեղինակ, նյարդահոգեբան Մեթյու Գրիլին:

Նրա խոսքով՝ դա մեծ խնդիր է ստեղծում բուժման արդյունավետ մեթոդների մշակման համար:

«Հույս ունենք, որ մոտ ապագայում մենք դեղամիջոցներ եւ բուժման այլ մեթոդներ կունենանք, որոնք կարող են դանդաղեցնել, դադարեցնել եւ նույնիսկ հետ վերադարձնել ուղեղի որոշ փոփոխությունները, որոնք, ըստ մեզ, Ալցհեյմերի հիվանդության նշաններ են: Խնդիրն այն է, որ եթե մենք չկարողանանք բացահայտել հիվանդությունը վաղ փուլում, ապա բուժման մեթոդները կարող արդյունավետ չլինել», - պնդում է Գրիլին: