Հնդկաստանի Մումբայ քաղաքում, մայիսի 21-23-ին տեղի կունենա IPHEX 2014 հնդկական դեղագործութան եւ առողջապահության միջազգային ցուցահանդեսը:

Հնդկաստանի դեղագործության խթանման քարտուղարություն Pharmexcil-ը համարվում է հնդկական կողմի կազմակերպիչ եւ ունի 3000 անդամ:

Հայաստանյան 15 դեղագործական ընկերություն եւ դեղագործության ոլորտը համակարգող պետական կառույցների ներկայացուցիչներ նույնպես մասնակցում են դեղագործության եւ առողջապահության ցուցահանդեսին:

Զարգացման հայկական գործակալությունը, որպես ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարության քարտուղար, հանդիսանում է նշյալ միջոցառման հայկական կողմի կազմակերպիչ:

Ցուցահանդեսին մասնակցությունը հայկական ընկերություններին հնարավորություն կընձեռի միջազգային դեղագործական ընկերությունների հետ ստեղծել համագործակցության նոր հարթակ:

IPHEX 2014 ցուցահանդեսին կմասնակցեն 250 առաջատար դեղագործական ընկերություն, 1000 օտարերկրյա գնորդ կմասնակցի ցուցահանդեսին: Սպասվում է 5000 այցելու: