Սուկրալոզան երկար ժամանակ համարվում էր շաքարավազի անվտանգ այլընտրանք, որը նստվածք չէր առաջացնում մարմնի հյուսվածքներում։ Սակայն Հյուսիսային Կարոլինայում վերջին հետազոտությունները հակառակի մասին են խոսում՝ սուկրալոզան մշակվում է առնվազն երկու ճարպալույծ միացություններից։

Հետազոտության ժամանակ առնետներին 40 օր շարունակ մեկ կիլոգրամ քաշի դիմաց օրական 80,4 միլիգրամ չափաքանակով սուկրալոզա են տվել։ Դրա հետ մեկտեղ անալիզի համար վերցրել են մեզի եւ արտաթորանքի նմուշներ։ Նրանց անալիզներն անցկացվել են ոչ միայն 40 օրվա ընթացքում, այլ նաեւ դրան հաջորդած երկու շաբաթը։ Վերջում անալիզի համար վերցրել են նաեւ ճարպահյուսվածքի նմուշ։

Պարզվել է, որ սուկրալոզայի մետաբոլիտները հայտնաբերվել են մեզում 11 օր անց շաքարավազին փոխարինողն ընդունելը դադարեցնելուց հետո եւ 6 օր հետո այն բանից, երբ սուկրալոզայի հետքերը դադարել են երեւալ մարմնում։ Մետաբոլիտները ացետիլային միացությունների շարքից են, որոնք հեշտությամբ լուծվում են ճարպում։ Սա նշանակում է, որ նրանք մեծ հավանականությամբ կպահպանվեն մարմնում։

Դրան գումարած՝ սուկրալոզան հետազոտության անցկացման ժամանակ ճարպահյուսվածներում է գտնվել այն ընդունելու դադարից 2 շաբաթ անց։ Սա նշանակում է, որ քաղցրացուցիչը երկար ժամանակ կարող է գտնվել մարմնում, ավելին՝ կարող է մորից փոխանցվել երեխային կրծքով կերակրելիս։ Հիմք կա նաեւ ենթադրել, որ սուկրալոզան կրճատում է աղիներում օգտակար բակտերիաները։