Այսօր ավելի քան երբեւէ ծնողներին շատ կարեւոր է իմանալ երեխաների մոտ 2-րդ տիպի շաքարախտի նշանները: Fox News-ի Health News-ի խմբագիր Մեննի Ալվարեսը երեխաների շաքարախտի կանխարգելման մասին զրուցել է Նյու Յորքի Gramercy Pediatrics կլինիկայի բժշկական տնօրեն Դայանա Հեսի հետ:
Ամերիկյան դիաբետիկ ասոցիացիայի տվյալներով՝ նախադիաբետը) նույնպես բնութագրվում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակի բարձրացումով, բայց ոչ այնքան, որպեսզի ախտորոշվի «դիաբետ»:
«Լավ նորությունն այն է, որ նախադիաբետը դարձելի է, այն ժամանակ, երբ շաքարախտն անդարձելի է», - ասաց Հեսը:
Առողջապահության մասնագետները կարծում են, որ դիաբետով տառապող երեխաների մեծ թվի պատճառը մանկական ճարպակալման համաճարակն է: Հեսի կարծիքով, հիվանդությունների կանխարգելումը հիմնականում սկսվում է ճիշտ վարքից: «Այնպես որ, եթե ձեր մայրիկը տան ճանապարհին չի պատրաստվում կանգ առնել Մակդոնալդսում, դուք Մակդոնալդս չեք ստանա» , - ասաց նա:
Հեսն ավելացրեց, որ ավելի մեծ տարիքի երեխաներին, ովքեր իրենց գրպանի գումարն ունեն, վերահսկելն իհարկե ավելի դժվար է, բայց երեխաների մեծամասնությունը լսում է իրենց բժիշկներին եւ նախադիաբետը լուրջ է ընդունում:
Ահա նախադիաբետի մի քանի նշաններ.
- Ականտոզ ՝ պարանոցի մաշկի թեթեւ մգացում, հատկապես հետեւի մասում: Այսպիսի ախտանշաններով երեխաների մոտ հաճախ սխալմամբ «պարանոցի էկզեմա» են ախտորոշում:
- Նույնպիսի մուգ մաշկ մարմնի փակ հատվածներում՝ թեւատակերում եւ աճուկային շրջանում:
- Շատ ջուր խմելը եւ հաճախամիզությունը (չնայած սա ավելի բնորոշ է 1-տիպի շաքարախտին)։
Շաքարախտի հակում ունեցող երեխաների արյան մեջ եռգլիցերիդների մակարդակը բարձր է լինում, եւ նրանք հաճախ բարձր զարկերակային ճնշում են ունենում որովայնի մեծ շրջագծի հետ մեկտեղ:
Հեսն ավելացրեց, որ ամենակարեւորը, ինչ կարող են ծնողներն անել շաքարախտի կանխարգելման համար, դա առողջ սնունդն է վերամշակված մթեքի քիչ եւ բջջանքի բարձր քանակությամբ, ինչպես նաեւ ֆիզիկական վարժությունների խրախուսումը:
«Ծնողները պետք է մանկաբույժների հետ աշխատեն: Դա պետք է թիմային աշխատանք լինի» , - ավելացրեց Ալվարեսը։






