Կառավարությունը օգոստոսի 30-ի նիստում որոշում է ընդունել Չինաստանի կառավարությունից նվեր ստացած 200 շտապ օգնության մեքենաների եւ ռեանիմոբիլների բաշխման մասին:
Ինչպես հայտնեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, մեքենաները Հայաստանին նվիրվել են Հայաստանի առողջապահության նախարարության եւ Չինաստանի առեւտրի նախարարության միջեւ դեռեւս ընթացիկ տարվա մարտի 22-ին ստորագրված համաձայնագրով: 200 մեքենայից 65-ը ռեանիմոբիլ են: Շտապ օգնության 135 մեքենաները եւ 55 ռեանիմոբիլները Երեւանի եւ Հայաստանի մարզերի բուժհաստատություններին կբաշխվեն նրանց կարիքներին համապատասխան: Սրանով Հայաստանի շտապ օգնության եւ ռեանիմոբիլների կարիքները ամբողջությամբ կծածկվեն, ասաց նախարարը: 10 ռեանիմոբիլներ կմնան ԱՆ պահուստում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճշգրտող հարցին այն մասին, թե արդյոք Հայաստանի բոլո՞ր մարզերը հագեցած կլինեն ռեանիմոբիլներով, Արսեն Թորոսյանը նշեց, որ նախկինում հիվանդներին մարզերից Երեւան տեղափոխելու համար մայրաքաղաքից էին ռեանիմոբիլներ ուղարկում, իսկ հիմա մարզային բոլոր բժշկական կենտրոնները, որոնցում կա վերակենդանացման ծառայություն, կունենան իրենց մեքենաները եւ կկարողանան անհրաժեշտության դեպքում հիվանդներին Երեւան հասցնել իրենց ռեանիմոբիլներով:
Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը տեղեկացրեց, որ առողջապահության նախարարի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել շտապ օգնության մի քանի հին մեքենաներ քրեակատարողական ծառայության իրավասությանը փոխանցելու մասին՝ դատապարտյալներին որակյալ բուժօգնություն ցուցաբերելու համար:
Արսեն Թորոսյանը հավելեց, որ շտապ օգնության հին մեքենաների մի մասը, որոնք լավ վիճակում են, կփոխանցվի որոշ գյուղական ամբուլատորիաների եւ քաղաքային պոլիկլինիկաների՝ տնային կաչեր իրականացնելու համար:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Չինաստանի կառավարությանը շնորհակալություն հայտնեց օգնության համար եւ Հայաստանի ու Չինաստանի երկկողմ առեւտրա-տնտեսական համագործակցության հետագա զարգացման հույս հայտնեց:
Շտապօգնության մեքենաները կառավարության որոշման համաձայն կբաշխվեն հետեւյալ կերպ․
|
Կազմակերպության անվանում |
Շտապ օգնության գծային մեքենաների քանակ (հագեցված` օժանդակ սարքավորումներով) |
Շտապ օգնության ռեանիմոբիլների քանակ (հագեցված` օժանդակ սարքավորումներով) |
|
|
1 |
ԵՐԵՎԱՆ |
||
|
«Շտապբուժօգնություն» ՓԲԸ |
37 |
12 |
|
|
«Սուրբ Գր. Լուսավորիչ» ԲԿ» ՓԲԸ |
1 |
1 |
|
|
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ» ՓԲԸ |
1 |
||
|
«Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ» ՍՊԸ |
1 |
||
|
«Մ.Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարան» հիմնադրամ |
1 |
||
|
«Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ՀԻ» ՓԲԸ |
1 |
||
|
«Նորք ինֆեկցիոն հիվանդանոց» ՓԲԸ |
1 |
||
|
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ |
1 |
||
|
«Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ |
2 |
||
|
2 |
ԿՈՏԱՅՔ |
||
|
«Աբովյանի Ռ. Հարությունյանի անվան ԲԿ» ՓԲԸ |
3 |
1 |
|
|
«Հրազդանի ԲԿ» ՓԲԸ |
3 |
1 |
|
|
«Չարենցավանի ԲԿ» ՓԲԸ |
1 |
1 |
|
|
«Կ. Խաչատրյանի անվան Գառնիի առողջության կենտրոն» ՊՈԱԿ |
1 |
||
|
«Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա» ՓԲԸ |
1 |
||
|
«Նոր-Հաճընի պոլիկլինիկա» ՓԲԸ |
1 |
||
|
«Նաիրիի ԲԿ» ՓԲԸ |
1 |
1 |
|
|
3 |
ԱՐԱՐԱՏ |
||
|
«Արարատի հիվանդանոց ԲԿ» ՓԲԸ |
1 |
1 |
|
|
«Մասիսի ԲԿ» ՓԲԸ |
2 |
1 |
|
|
«Վեդու ԲԿ» ՓԲԸ |
1 |
1 |
|
|
«Արտաշատի ԲԿ» ՓԲԸ |
3 |
1 |
|
|
4 |
ԱՐՄԱՎԻՐ |
||
|
«Վաղարշապատի հիվանդանոց» ՓԲԸ |
2 |
1 |
|
|
«Մեծամորի ԲԿ» ՓԲԸ |
1 |
||
|
«Զառիշար (Արամ) Մարտին Մկրտչյանի անվան Արմավիրի ԲԿ» ՓԲԸ |
3 |
1 |
|
|
Քեվօրք և Անիթա Փակումեանների հիշատակի «Հիսուսի Մանուկներ» առողջության կենտրոն ՓԲԸ |
1 |
||
|
5 |
ԱՐԱԳԱԾՈՏՆ |
||
|
«Աշտարակի ԲԿ» ՓԲԸ |
2 |
1 |
|
|
«Ապարանի ԲԿ» ՓԲԸ |
1 |
1 |
|
|
«Թալինի ԲԿ» ՓԲԸ |
1 |
1 |
|
|
«Ծաղկահովիտի ԱԿ» ՓԲԸ |
1 |
||
|
6 |
ՇԻՐԱԿ |
|
|
|
«Գյումրու շտապբուժօգնություն» ՓԲԸ |
5 |
3 |
|
|
«Ախուրյանի ԲԿ» ՓԲԸ |
1 |
||
|
«Արթիկի ԲԿ» ՓԲԸ |
2 |
1 |
|
|
«Մարալիկի ԱԿ» ՓԲԸ |
1 |
||
|
«Ամասիայի ԱԿ» ՓԲԸ |
1 |
||
|
7 |
ԼՈՌԻ |
|
|
|
«Վանաձորի ԲԿ» ՓԲԸ |
5 |
2 |
|
|
«Սպիտակի ԲԿ» ՓԲԸ |
1 |
1 |
|
|
«Ստեփանավանի ԲԿ» ՓԲԸ |
1 |
1 |
|
|
«Տաշիրի ԲԿ» ՓԲԸ |
1 |
||
|
«Ալավերդու ԲԿ» ՓԲԸ |
2 |
1 |
|
|
8 |
ՏԱՎՈՒՇ |
|
|
|
«Իռվինգ» ՍՊԸ |
1 |
||
|
«Իջևանի ԲԿ» ՓԲԸ |
2 |
1 |
|
|
«Բերդի ԲԿ» ՓԲԸ |
1 |
1 |
|
|
«Նոյեմբերյանի ԲԿ» ՓԲԸ |
2 |
1 |
|
|
9 |
ՍՅՈՒՆԻՔ |
||
|
«Սիսիանի ԲԿ» ՓԲԸ |
1 |
1 |
|
|
«Գորիսի ԲԿ» ՓԲԸ |
12 |
4 |
|
|
«Կապանի ԲԿ» ՓԲԸ |
8 |
1 |
|
|
«Քաջարանի ԲԿ» ՓԲԸ |
1 |
||
|
«Մեղրու տարածաշրջանային ԲԿ» ՓԲԸ |
1 |
1 |
|
|
10 |
ՎԱՅՈՑ ՁՈՐ |
||
|
«Եղեգնաձորի ԲԿ» ՓԲԸ |
2 |
1 |
|
|
«Վայքի բուժական միավորում» ՓԲԸ |
1 |
||
|
«Ջերմուկի ԱԿ» ՓԲԸ |
1 |
||
|
11 |
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔ |
||
|
«Սևանի ԲԿ» ՓԲԸ |
2 |
1 |
|
|
«Գավառի ԲԿ» ՓԲԸ |
2 |
1 |
|
|
«Մարտունու ԲԿ» ՓԲԸ |
3 |
1 |
|
|
«Վարդենիսի հիվանդանոց» ՓԲԸ |
2 |
1 |
|
|
«Ճամբարակի ԱԿ» ՓԲԸ |
1 |
1 |
|
|
Ընդամենը |
135 |
55 |






