Ռոդիում մետաղը կարող է օգտագործվել կրծքագեղձի եռակի բացասական քաղցկեղի բուժման համար, որը չարորակ ուռուցքների առավել ագրեսիվ տեսակներից մեկն է: Այսպիսի եզրահանգում են կատարել Հոնկոնգի բապտիստական համալսարանի գիտնականները, հայտնում է MedicalXpress-ը:
Աշխարհում կրծքագեղձի քաղցկեղի պատճառով ամեն տարի մահանում է 521 հազար կին: Գոյություն ունի այս հիվանդության երեք տարատեսակ՝ էստրոգեն-ռեցեպտոր-դրական (ER-դրական), HER2-դրական եւ եռակի բացասական քաղցկեղ: Վերջինը, որը կազմում է կրծքագեղձի քաղցկեղի բոլոր դեպքերի 15 տոկոսը, բուժման համար ամենադժվարինն է:
Գիտնականները պարզել են, որ ռոդիումի միացությունները արգելափակում են լիզին-յուրահատուկ դեմիթելազ 5A-ի (KDM5A) ակտիվությունը: Այս ֆերմենտն ինտենսիվորեն սինթեզվում է քաղցկեղային ուռուցքների հյուսվածքներին եւ նպաստում դեղորայքային կայունությանը: Փորձերը ցույց են տվել, որ մետաղի հիմքով դեղամիջոցները ճնշում են բջիջների աճի պրոցեսը, ինչպես նաեւ դրսեւորում են ուժեղ հակաուռուցքային ակտիվություն: Դրանից բացի, նոր միջոցը պակաս տոքսիկ է, քան արդեն կլիրառվող ցիսպլատին եւ դոկսոռուբիցին դեղամիջոցները:






