Ամերիկացի անեսթեզիոլոգ Էնդի Թրեյնորը առաջին ժամադրության ժամանակ ստիպված էր իրեն սիրահետողին սրտի մերսում եւ արհեստական շնչառություն կատարել, երբ նրա մոտ սրտի նոպա է պատահել:
Միջադեպը տեղի է ունեցել Քալիֆորնիա նահանգի Սանտա Կրուզ քաղաքում: 45-ամյա Թրեյնորին ժամադրել է նրա ծանոթը՝ 56-ամյա Մաքս Մոնթգոմերին: Զույգը լողափ է գնացել, որտեղ սահել է սափբորդերով՝ թիով փչովի տախտակ:
Երբ տղամարդը ջրից դուրս է եկել, նա անսպասելի ուշաթափվել է եւ ընկել: Թրեյնորը փորձել է շոշափել նրա զարկերակը: Այն չկար, եւ բժիշկը սկսել է կատարել սիրտ-թոքային վերակենդանացում: Տեղի ունեցածի ականատեսները շտապ օգնություն են կանչել, որը եկել է 7 րոպե անց: Հիվանդանոցի ճանապարհին բժիշկները Մոնթգոմերին վերակենդանացրել են ադրենալի ներարկման եւ էլեկտրական լիցքերի միջոցով:
Ավելի ուշ տղամարդը խոստովանել է, որ իրավիճակը չափից ավելի անհարմար էր. «Ես վերջապես կնոջը, որն ինձ շատ էր դուրս գալիս, հայտնեցի իմ համակրանքի մասին, եւ նա ինձ նույն կերպ պատասխանեց, իսկ այստեղ ահա այդ նոպան: Ով կցանկանա հանդիպել մեկի հետ, ում մոտ հենց նոր նոպա է եղել»: Հենց Մոնթգոմերին ուշքի է եկել, նա զանգահարել է Թրեյնորին եւ ներողություն խնդրել, իսկ նա արտասվել է:
Հաջորդ օրը տղամարդուն կատարել են կորոնար շունտավորում, որից հետո նա հիվանդասենյակում Թրեյնորին ասել է, որ կհասկանա, եթե նա չցանկանա իր հետ երկրորդ անգամ ժամադրվել: Նա պատասխանել է, որ իրեն ցանկացած դեպքում կաջակցի: Երբ տղամարդուն հիվանդանոցից դուրս են գրել, նրանք նորից են լողափ գնացել եւ այնտեղ առաջին անգամ համբուրվել են, հայտնում է The Mirror-ը:











