Երկար ժամանակ ներարկումից հետո ցավը հանգստացնելու համար երեխաներին շաքարաջուր կամ կրծքի կաթ են առաջարկել, սակայն իտալացի մասնագետների նոր հետազոտությունը ցույց է տվել, որ ցավը լավագույն կերպով կարող են հանգստացնել պարզապես մայրական ձեռքերը։ Գիտական աշխատանքը հրապարակվել է Pediatrics ամսագրում։
Հետազոտողներն ընտրել են երեք օրական 80 առողջ մանուկների, որոնց կրնկի մաշկի վրա բացվածք են արել արյան անալիզի համար։ Նրանք ցանկացել են ստուգել ցավի մեղմացման 4 միջոց.
- Շաքարաջուր, որը տվել են երեխաներին բարուրի սեղանին;
- Կրծքի կաթ շշից, որը նույնպես բարուրի սեղանի վրա են դրել;
- շաքարաջուր, որը տվել են մոր ձեռքերով;
- Կրծքի կաթ հենց մոր կրծքից։
Հետազոտողները հետեւել են ցավին մանկան արձագանքին։ Նրանք օգտագործել են նաեւ ոչ ինվազիվ սարք մանկան ուղեղում թթվածնի մակարդակի փոփոխությունները չափելու համար, որ որոշեն ուղեղի հատվածները, որոնք ակտիվացել են ցավի հետ, եւ տարբեր միջոցների ազդեցությունը ցավի մեղմացման վրա։
«Պարզվել է, որ մոր ձեռքերը գլյուկոզայի կամ կրծքով կերակրելու հետ համատեղ լավագույնս են հանգստացնում ցավը, քան միայն կրծքի կաթը կամ գլյուկոզան»,-նշում է հետազոտության առաջատար հեղինակ, Իտալիայի Տրիեստ քաղաքի Մայրության եւ երեխաների առողջության պահպանման ինստիտուտի (Institute for Maternal and Child Health) դոկտոր Սերջիո Դեմարինին (Sergio Demarini)։
Մանկան ցավի ոչ դեղագիտական մեղմացումը բավական հաճախ է կիրառվում ոչ զգալի, սակայն ցավոտ պրոցեդուրաների ժամանակ, ինչպես, օրինակ, անալիզի համար արյուն վերցնելը։ Այսպիսով, որոշվել են մի քանի մեթոդներ, որոնք արդյունավետ են մանկան ցավի մեղմացման համար, այդ թվում՝ շաքարաջուրը, կրծքով կերակրումը, ծածկոցով երեխային բարուրելը եւ ուղղակի մանկանը մոր կրծքի մոտ տեղակայելը մարմնական շփման համար։
Երբ մանկանը շաքարաջուր են տվել, գլխուղեղի կեղեւը նվազագույն մակարդակով է արձագանքել ցավին, քան կրծքի կաթի դեպքում, որը տվել են շշից բարուրի սեղանին։
Կրծքով կերակրումը կապված է գլխուղեղի կեղեւի լայն ակտիվացման հետ, այն դրական զգացողություն է առաջացնում, որն էլ կարող է ճնշել ներարկումից ստացված ցավը, ուստի մոր կրծքի մոտ մանուկներն աննշան ցավային զգացողություն են ունենում կամ ցույց չեն տալիս ընդհանրապես։
Հետազոտողները չեն ուսումնասիրել միայն մոր ձեռքերում մանկանը պահելու ազդեցությունը, սակայն նախորդ ուսումնասիրությունը հաստատել էր, որ այս դեպքում մարմնական շփումը կարող է մեղմել մանկան ցավը։
Այս հետազոտության ժամանակ ցավի մեղմացման մակարդակում նկատել են միայն ոչ մեծ տարբերություն կրծքով կերակրելու եւ շաքարաջուր օգտագործելու միջեւ, երկու դեպքում էլ երեխան եղել է մոր գրկում։






