Մինեսոտայի համալսարանի գիտնականները մոտ են աչքերի լիարժեք փոխարինմանը: Նրանք 3D պրինտերով առաջին անգամ կիսագնդաձեւ տակդիրի վրա ֆոտոռեցեպտորներ են տպագրել: Մասնագետները համոզված են, որ այս հայտնագործությունն ապագայում կօգնի բիոնիկական աչքեր ստեղծել, որոնք գործառնությամբ նման կլինեն մարդկային աչքին:

Հայտնի է, որ մարդկային աչքը լույսին արձագանքում է ցանցաթաղանթում գտնվող ֆոտոռեցեպտորային նեյրոնների հաշվին, որոնք էլ հենց տեսանելի լույսը նյարդային խթանի են վերածում: 3D պրինտերով տպագրված նմուշում ֆոտոռեցեպտորների դերը կատարում են կիսահարդիչային դիոդները, որոնք լույսը էլեկտրական ազդանշանի են վերափոխում:

Հետազոտության հեղինակները նշել են, որ գիտնականներն արդեն մի քանի տարի աշխատում են բիոնիկական աչքի հայեցակարգի վրա, եւ որոշ նախատիպեր արդեն մարդկանց վրա են թեստավորվել: Սակայն նախորդ բոլոր իմպլանտները ձեռքով էին պատրաստվում, ինչը շատ ժամանակ ու միջոցներ էր պահանջում:

Մինեսոտայի համալսարանի մասնագետներն առաջարկել են 3D տպագրության տեխնոլոգիան օգտագործել բիոնիկական աչքեր ստեղծելու համար:

Կորացված մակերեւույթին մի շարք դիոդներ ներկառուցելը ինժեներական բարդ խնդիր է: Նախքան դիոդների տպագրությունը սկսելը, մենք պրինտերի միջոցով ապակե կիսագնդի ներքին մակերեւույթին քսել են արծաթե նանոնամասնիկների շերտ, այնուհետեւ նրա վրա կիսահաղորդիչային պոլիմերային թանաքով շերտ առ շերտ աճեցրել ենք ֆոտոռեցեպտորի կառուցվածքը: Ամբողջ գործընթացը տեւել է  մոտ 1,5 ժամ, պարզաբանել են մասնագետները:

Թեստային առաջին փորձարկումներից հետո գիտնականները նշել են, որ 3D պրինտերով տպագրված ֆոտոռեցեպտորները արդյունավետությամբ սկսում են մոտենալ համանման սարքերին, որոնք պատրաստվում են գոյություն ունեցող արդյունաբերական եղանակներով:

3D տպագրության գլխավոր առավելությունն է կորացված մակերեւույթին կիսահաղորդիչային դիոդներ անցկացնելու հնարավորությունը, մինչդեռ մյուս տեխնոլոգիաները դա չեն կարող:

Հաջորդ քայլը պետք է լինի ֆոտոռեցեպտորների քանակության մեծացումը՝ որքան դրանք շատ լինեն, այնքան ավելի արդյունավետ կլինի լույսի փոխակերպումը էլեկտրական ազդանշանի: