Թաիլանդում այս տարվա սկզբին գրանցվել է Դենգե տենդով վարակման ավելի քան 50 հազար դեպք, հայտնում է երկրի առողջապահության նախարարությունը:

Համաճարակաբանության բյուրոյի տվյալներով՝ 8 ամսում թագավորության 77 նահանգներում գրանցվել է վարակման 50 079 դեպք: Հիվանդության հետեւանքով 65 մարդ է մահացել:

Հիվանդացածների թիվը կտրուկ մեծանում է անձրեւների սեզոնի մեկնարկի հետ (հունիսից սեպտեմբեր): Բարձր խոնավությունը բարենպաստ պայմաններ է ստեղծում տենդը փոխանցողների՝ մոծակների բազմացման համար: Այս իմաստով առավել վտանգավոր են համարվել Փհուկետ, Նակհոնփհատոմ, Փիչիտ, Մաե Հոնգ Սոն եւ Կրաբի նահանգները: