Միլանում 31-ամյա տղամարդը որոշել է զվարճանալ սեքս խաղալիքով, սակայն վերահսկողությունը կորցրել է, եւ 60-սանտիմետրանոց ֆալլոիմիտատորը ամբողջությամբ խցանվել է նրա որովայնային խոռոչում: Խայտառակությունից վախենալով իտալացին 24 ժամ շարունակ փորձել է խաղալիքն ինքնուրույն հանել՝ հաղթահարելով ուժգին ցավերը, սակայն հասկացել է, որ առանց կողմնակի օգնության չի կարողանա, որից հետո դիմել է տեղական հոսպիտալ:
Սկզբում իրավիճակը բժիշկներին զվարճացրել է, սակայն շուտով պարզվել է, որ ոչ մի ստանդարտ միջոց չի օգնում՝ դիլդոյի չափից ավելի հարթ մակերեւույթի եւ մեծ չափի պատճառով: Բժիշկները հորինել են նոր գործիքի մի քանի տարբերակներ, որը կօգներ խնդրի լուծմանը:
Արդյունքում ստացվել է օղապարանի նման մի բան: Ֆալլոիմիտատորը հաջողությամբ հանել են, իսկ երախտապարտ հիվանդին նույն օրը տուն ուղարկել՝ ցավն անմիջապես անցել է: Բժիշկները տպավորված էին սեփական գյուտով եւ նոր մեթոդին արդեն արժանի ապագա են կանխատեսում. այն թույլ կտա հիվանդների օրգանիզմից խոշոր հարթ առարկաները հանել առանց վիրաբուժական միջամտության:








