Սեպտեմբերի 1-ը՝ Գիտելիքի օրը, «Ուլտրաիմիջինգ» բժշկական կենտրոնը նշեց՝ կազմակերպելով սեմինար, որը յուրահատուկ էր ոչ միայն դասախոսական կազմի հանրահռչակ անդամներով, ում խոսքը ունի մեծ պահանջարկ աշխարհի հայտնի համալսարաններում, այլ նաև ունկնդիրների քանակով, աչքի ընկնող բարձր ակտիվությամբ ու հետաքրքրությամբ։
Դասախոսներ պրոֆեսոր Մաթիաս Պրոկոպը Հոլանդիայից և Միխայել Լանիադոն Գերմանիայից, որոնք հրավիրվել էին Հայաստանում մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի (ՄՌՏ) հիմնադիր Արամ Քոչարյանի կողմից, զարմանքով նշեցին հայ ռադիոլոգների աննախադեպ պատրաստակամությունը խոսել միմյանց և աշխարհի գործընկերների հետ նույն լեզվով, հաղորդակից լինելու ապացուցողական բժշկության չափորոշիչներին՝ ԿՏ և ՄՌՏ հետզոտությունների արդյունքները մեկնաբանելիս։
Սեմինարը յուրահատուկ էր նաև նրանով, որ հարակից մասնագիտությունների՝ նյարդավիրաբուժության ու թոքաբանության ասոցիացիաների նախագահները և գլխավոր մասնագետները՝ ներկա գտնվելով միջոցառմանը ձևակերպեցին հարցեր, որոնց պատասխանները սովորաբար ակնկալում են լսել ռադիոլոգներից, ունենալով միջազգային ստանդարտներին համապատասխանող ձևակերպումներ և եզրակացություններ։
Սեմինարը կայացավ «Կոմիտասի թանգարան-ինստիտուտ»-ում Philips և «Արմեդտեխնիկա»-ընկերությունների հովանավորությամբ և ուղեկցվեց մշակութային ծրագրով։
Նշված իրադարձության մասին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ «Ուլտրաիմիջինգ» կենտրոնի կայքէջում։






