Ամերիկահայ հայտնի առողջապահության կազմակերպիչ Մայք Սարյանի կողմից Հայաստանին նվիրաբերված մեծաքանակ բուժսարքավորումներն ու պացիենտների սպասարկման օժանդակ տեխնիկան կբաշխվի մարզային բուժհաստատություններին: Մարզերի կենտրոնների մի մասն իրապես ունի վերազինման կարիք, եւ այս սարքավորումները խիստ հասցեական կհասնեն դրանց` շեշտել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը` տրամադրված բուժտեխնիկայի պահման պահեստ շրջայցի ժամանակ:
Նվիրաբերված շուրջ 1000 սարք-սարքավորումները ներառում են ուլտրաձայնային հետազոտության եւ էլեկտրասրտագրության, շարժական ռենտգեն սարքավորումներ, բիոքիմիական անալիզատորներ, որոնց միջոցով հնարավոր է միաժամանակ մի քանի տասնյակ հիվանդի անալիզի պատասխան ստանալ, գեներատորներ, անզգայացման սարքեր, դեֆիբրիլյատորներ, պուլսօքսիմետրեր, ասպիրատորներ, ստերիլիզատորներ, արտածծման պոմպեր, հիվանդի հսկման մոնիտորներ, ցենտրիֆուգաներ: Մայք Սարյանի օժանդակությամբ կողմից Հայաստանին տրամադրվել են նաեւ ֆունկցիոնալ մահճակալներ, վիրահատական սեղաններ եւ այլն:









