Նեյրոմոդուլյացիայի կիրառմամբ միզապարկի դիսֆունկցիայի բուժումը երբեմն բերել է սեռական ֆունկցիայի խանգարման: Հետազոտության ընթացքում սա նկատել են University of Michigan-ի գիտնականները: Նրանց ենթադրությամբ՝ նեյրոմոդուլյացիան կարող է օգնել նաեւ իգական սեռական դիսֆունկցիայի դեպքում:
Իգական սեռական դիսֆունկցիան վիճակ է, որը տատանվում է լիբիդոյի անբավարարությունից մինչեւ օրգազմի հասնելու անհնարինություն: Այս խնդրի հետ բախվում են կանանց 40-45 տոկոսը, հատկապես տարիքին զուգահեռ: Երբեմն դրա բուժման համար նշանակում են սիլդենաֆիլ (Վիագրա), հորմոններ եւ ֆլավանզերին, սակայն այս մեթոդները ոչ միշտ են գործուն եւ կարող են անցանկալի կողմնակի էֆեկտներ ունենալ:
Մինչդեռ նեյրոմոդուլյացիան նախատեսում է շաբաթական մեկ անգամ նյարդերի խթանման թերապիա նեյրոնային ահազանգման եւ մկանների գործառնության բարելավման համար, որոնք կառավարում են միզապարկը: Գիտնականների ենթադրությամբ՝ ոտնաթաթ իջնող նյարդերը ողնուղեղի մոտ ծածկվում են կոնքի օրգանների որոշ նյարդերով, ինչը բերում է սինապտիկ ուղիների հնարավոր պատնեշմանը: Սակայն այս մեթոդի հետազոտություններ չեն կատարվել միզապարկի խնդիրներ չունեցող կանանց շրջանում:
Նախկինում գիտնականները փորձ են անցկացրել առնետների վրա եւ պարզել, որ սեռական օրգանների եւ կոճերի շրջանում նկարդերի խթանումից 15-30 րոպե հետո կրծողների մոտ սաստիկ մեծացել է հեշտոցին արյան մատակարարումը:
Գիտնականներն այնուհետեւ փորձարարական հետազոտություն են անցկացրել՝ հրավիրելով իգական սեռական դիսֆունկցիայով 9 կանանց, որոնք, սակայն, միզապարկի խնդիր չեն ունեցել: Կանանցից յուրաքանչյուրն անցել է մաշկի միջով նյարդերի էլեկտրախթանման 12 կեսժամանոց սեանս, որի ժամանակ էլեկտրոդները տեղադրվել են կա՛մ սեռական օրգանների շրջանում, կա՛մ ոտնաթաթին: Սենասների արդյունքները բազմախոստում էին՝ 9 կնոջից 8-ը հայտնել է որոշակի բարելավման մասին, որոնք վերաբերել են գրգռմանը, քսուքին եւ օրգազմին:






