Երբեմն դեղահաբի եւ թույնի միջեւ առկա միակ տարբերությունը չափաբաժինն է։ Օրինակ, ասպիրինը թուլացնում է ցավը։ Բայց 200  հատ ասպիրինը կարող է սպանել մարդուն։ Որոշ նյութեր խիստ թունավոր են, հետեւաբար ի սկզբանե դրանք հայտնի են որպես թույներ։ Այնուամենայնիվ, անգամ թույները, որոնք հաջորդիվ կներկայացվեն, կարող են ունենալ դեղորայքային արժեք, Fox News հեռուստաալիքի եթերում բացատրել է դեղամիջոցների որսորդ Քրիս Կիլհեմը, ով ամբողջ աշխարհով մեկ ուսումնասիրում է բուժիչ հատկություններ ունեցող բույսերը։

Օձի թույն

Հատուկ բազմացված օձի թույնը տասնամյակներ շարունակ օգտագործվում է որպես օձի խայթոցների հակաթույն։ Հակաթույն ստանալու համար, օձի մաքուր թույնը լուծում են ջրում եւ այն ներարկում կաթնասուններին՝ ոչխարներին, այծերին, նապաստակներին եւ ձիերին։ Ներարկումից հետո կենդանու օրգանիզմում իմունային պատասխան է առաջանում, եւ գիտնականները կարող են հակամարմիններ վերցնել հակաթույն պատրաստելու համար։

Օձի թույնից դեղամիջոցներ պատրաստվում են դեռեւս վաղուց։ Օրինակ, disintegron eristostatin սպիտակուցը ստանում են ասիական ավազային իժի թույնից. այն օգնում է օրգանիզմի իմունային համակարգին հաղթահարել չարորակ մելանոման։ Նախկին հետազոտությունները ցույց են տվել, որ disintegron eristostatin-ը կանխում է մելանոմայի բջիջների հաստատումը մկների լյարդում եւ թոքերում։

Տետրոդոտոքսին

Չափազանց հզոր նեյրոտոկսին-տետրոդոտոքսինը (ТТХ) ստանում են  տետրաոդոնտիդա տեսակի  ձկներից։ Այն համարվում է մարդկությանը հայտնի ամենակոնցենտրացված թույներից մեկը։ ТТХ-ը արգելափակում է նատրիումի կանալների լարվածությունը (ՆԿԼ), որոնք մեծ նշանակություն ունեն նեյրոնների գործունեության համար։ ТТХ-ի ներարկումը (իհարկե ոչ այնքան, որ այն խիստ թունավոր ռեակցիաներ առաջացնի) կարող է թուլացնել մարդկանց եւ կենդանիների ցավերը։

Բելադոննա

Բելադոննան ունի  երկար եւ հարուստ պատմություն, որը օգտագորրծվել է որպես մահացու թույն։  Բայց դարերի ընթացքում բելադոննան կիրառվել է պատերազմական գործողությունների ժամանակ՝ թշնամու զորքերը թունավորելու նպատակով։ Այն օգտագործվել է որպես խոշտանգումների մի միջոց իր ուժեղ հալուցինագեն ազդեցության շնորհիվ, իսկ կախարդության մեջ այն կիրառվել է որպես հեշտոցային քսուք՝ թռիչքի զգացում առաջացնելու համար։

Կանայք բելադոննայով լայնացրել են իրենց բիբերը՝ ավելի գայթակղիչ հայացք ունենալու համար։

Բժիշկ-մասնագետները հայտնաբերել են բելադոննայի թույնի տարբեր օգտագործման դեպքեր։ Սկոպոլամինը կիրառվում է ակնավիրաբույժների կողմից՝ բիբերը լայնացնելու եւ ծովախտը մեղմելու համար։ Հիոսցիամինը օգտագործվում է հաստ աղիքի բորբոքման, դիվերտիկուլիտի, սուր ցավերի եւ աղեստամոքսային տրակտի այլ բորբոքային հիվանդությունների համախտանիշների դեպքում։ Բելադոննայի թույնը օգնում է վերահսկել Պարկինսոնի հիվանդության ժամանակ առաջացող մկանային նոպաները։ Բելադոննայի ճիշտ եւ տեղին օգտագործումը կարող է մեղմացնել ռեւմատիզմի, գոտկային հատվածների ռադիկուլիտի եւ նեվրալգիայի դեպքում առաջացող ցավերը։

Մոլեխինդ (Conium maculatum )

Սոկրատեսի սպանության պատմությունը, որը կապված էր մոլեխինդի հետ, այն դարձրեց ամենատարածված բուսական թույներից մեկը հնագույն բժշկության մեջ։ Հնում մարդիկ ծանոթ էին  մոլեխինդին եւ նրա թունավոր հատկություններին։

Դեռեւս հնագույն բժշկության մեջ օգտագործվել են մոլեխինդի հանգստացնող եւ նոպաները կանխա8գելող հատկությունները։ Հին արաբներն ու հույները կիրառել են այն հոդացավերը մեղմելու համար։

Մատնեծաղիկ

Մատնեծաղիկը կամ դիգիտալիսը (որոնք հայтնի են մեկ ընդհանուր՝ դիգիտալին անվամբ)  համարվում է սրտային որոշ հիվանդությունների, ինչպես նաեւ աрիթմիայի դեմ պայքարող մի միջոց, որը կարգավորում է սրտի աշխատանքը՝ հատկապես նախասրտերի  շողացման դեպքում։