Խոլեստերինի մակարդակն ուղղակիորեն ազդում է երեխա բեղմնավորելու հնարավորության վրա: Եթե ե՛ւ կնոջ, ե՛ւ տղամարդու խոլեստերինը բարձր է, ապա հղիության հնարավորությունը չափազանց փոքրանում է: Ընդ որում, խոսքն ազատ խոլեստերինի ցուցանիշի մասին է:

Ըստ Live Science-ի, 501 զույգի շրջանում անցկացված հետազոտության արդյունքում պարզվել է, որ բեղմնավորման խնդիրներ են ունեցել հենց բարձր խոլեստերին ունեցող մարդիկ: Միաժամանակ, նրանցից ոչ ոք անպտղության դեմ չի բուժվել:

Յունիս Քենեդի Շրայվերի անվան Մանկան առողջության եւ մարդու զարգացման ազգային ինստիտուտի մասնագետ Էնրիկե Շիստերմանը զգուշացնում է, որ խոլեստերինի պատճառով զույգերին ավելի շատ ժամանակ է հարկավոր բեղմնավորման համար:

Մեկ տարվա հետազության արդյունքում 347 զույգ երեխա է ունեցել: Ճարպերի անհատական մակարդակի հետազոտությունից հետո եզրակացություն է արվել ազատ խոլեստերինի մակարդակի եւ բեղմնավորման ժամանակահատվածի կապի շուրջ: Այս կապը գոյություն ունի նաեւ այն դեպքում, երբ հաշվի են առնվում այլ գործոններ եւս. օրինակ՝ մարդկանց տարիքը, կրթական մակարդակը, մարմնի զանգվածի ինդեքսը, էթնիկ պատկանելությունը:

Խոլեստերինը կարող է ազդել պտղաբերության վրա, քանի որ այն կանանց եւ տղամարդկանց սեռական հորմոնների համար շինանյութ է հանդիսանում: