Իտալացի բժիշկները հատուկ մանուկների համար ստեղծել են դիալիզի փոքրիկ սարք, որն առաջին անգամ օգտագործվել է անցյալ տարի՝ նորածին մի աղջիկ երեխայի փրկելու համար, հայտնում է Fox News-ը:

Սովորաբար երեխաների դիալիզի համար օգտագործում են ստանդարտ սարքեր, բայց դա վտանգավոր է, քանի որ սարքը ոչ միշտ է ճշգրիտ օգտագործվում: Հոսպիտալացված երեխաների 1-2%-ը ունի երիկամների խնդիր, ինչի դեպքում բնականաբար պետք է դիալիզ կատարել. այն  արյան միջից հեռացնում է տոքսինները, երբ երիկամները չեն գործում:

11կգ-ից քիչ քաշ ունեցող երեխաների համար նախատեսված այս նոր փոքրիկ սարքը ստեղծել է դոկտոր Կլաուդիո Ռոնկոն Իտալիայի Վիչենցեում գտնվող Սան Բորթոլա հիվանդանոցից: Անցյալ տարի ամռանը Եվրոպացի ղեկավարների՝ սարքի լիցենզավորումից հետո ընդամենը մի քանի շաբաթ անց այն օգտագործվել է իր առաջին հիվանդի՝ բազմակի օրգանների անբավարարություն ունեցող, 3 օրական, 3,5կգ քաշով մի փոքրիկ աղջկա համար:

«Նրա ծնողները արդեն պատրաստվում էին թաղման արարողությանը»,-ասել է Ռոնկոն: Ընդ որում, մի քանի ամիս անց երեխան լիովին առողջ էր: Վերջերս նրանք բոլորով միասին այցելել են Ռոնկոյին:

Այդ օրից ի վեր տարբեր երկրներից գրեթե 10 երեխա բուժվել է Ռոնկոյի սարքի միջոցով: