Այսօր՝ մայիսի 25-ին, աշխարհի բոլոր երկրներում նշվում է վահանագեղձի միջազգային օրը (World Thyroid Day): Այս տոնը նշվում է դեռեւս 2009թ-ից Եվրոպական թիրոիդ ասոցիացիայի (European Thyroid Association) նախաձեռնությամբ։
Վահանագեղձը մեծ եւ կարեւոր նշականություն ունի օրգանիզմի համար. այն կանոնավորում է նյութափոխանակությունը, ազդում ինտելեկտի մակարդակի, ուղեղի եւ իմունային համակարգի աշխատանքի վրա, այդ պատճառով վահանագեղձի հիվադությունը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել եւ ազդել մարդու մտավոր եւ ֆիզիկական զարգացման վրա։ Ժամանակակից բժշկությունը առանձնացնում է վահանագեղձի մոտ 20 հիվանդություններ, ընդ որում դրանցից շատերը առաջանում են յոդի պակասից։
Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների` (ԱՀԿ) վահանագեղձի հիվանդությունը իր տարածվածությամբ էնդոկրին խանգարումների շարքում զբաղեցում է երկրորդ տեղը (շաքարային դիաբետից հետո)։ Աշխարհում ավելի քան 655 միլիոն մարդ տառապում է էնդեմիկ խպիպ կամ վահանագեղձի այլ հիվանդություններով, իսկ յոդի պակաս այժմ կարելի է հանդիպել աշխարհում 2 միլիոն մարդու մոտ։
Վահանագեղձի հիվանդությունը ավելի հաճախ հանդիպում է կանանց, քան տղամարդկանց մոտ. համարվում է, որ մոլորակում յուրաքանչյուր երրորդ կին վաղ թե ուշ բախվելու է այդ խնդրի հետ։
Վահանագեղձի միջազգային օրվա առթիվ սովորաբար կազմակերպվում են տարբեր միջոցառումներ՝ վահանագեղձի հիվանդության կանխարգելման միջոցների մասին սերունդների տեղեկացվածության մակարդակը ավելի բարձրացնելու համար։






