- Դուբլինից 18-ամյա Միլոիս Մերֆին իր հղիության մասին չի կասկածել…
- Մինչեւ իր համար էլ անսպասելի երեխային ծննդաբերել է սեփական բնակարանի խոհանոցում:
- Ծննդաբերությանը նախորդած ամիսներին Միլոիսին անհանգստացրել են փորացավերը եւ փսխումով սրտխառնոցը:
- Սակայն նա կարծել է, թե ստամոքսի հետ կապված խնդիրներ ունի:
- Ծննդաբերության օրը Միլոիսը խոհանոց է գնացել, եւ նրա ջրերն արտահոսել են:
- Միլոիսի աղջիկն անհաս է ծնվել եւ ընդամենը 458 գրամ էր կշռում:
- Երեք ամիս շարունակ նրան պահել են նեոնատալ վերակենդանացման բաժանմունքում:
- Հիմա երեխան առողջ է. նրան հիվանդանոցից դուրս են գրել, եւ նա արդեն տանն է՝ ծնողների հետ:
- Հիմա նա կշռում է 3,6 կգ: Նրան անվանակոչել են Հարփեր:
Հասանելի է
русскийԹեմա





