Տղամարդը, ում ձեռքի մատները ռենտգենյան պատկերի վրա տարօրինակ կերպով «կերած» էին, մի իրազննական օրինակ էր բժիշկների համար, ովքեր անձամբ համոզվել են,  թե ինչ  կարող է  անել հարվահանագեղձի հորմոնի բարձր մակարդակը մարմնի հետ, հաղորդում է Fox News-ը:

Ճապոնացի 45 ամյա հիվանդի մոտ ախտորոշվել է հարվահանագեղձերի բարորակ ուռուցք. դրանք կոկորդում՝ վահանաձեւ գեղձի մոտ, չորս փոքրիկ գեղձեր են: Ուռուցքի պատճառով գեղձերը դարձել են գերարագ եւ սկսել են շատ մեծ քանակությամբ հարվահանագեղձի հորմոններ արտադրել, որոնք կարգավորում են կալցիումի մակարդակը օրգանիզմում: 

Տղամարդու մոտ հարվահանագեղձի հորմոնի բարձր մակարդակը հանգեցրել է ոսկորների արագ քայքայմանը, ինչի արդյունքում նրա մատների ոսկորները սկսել են կրճատվել: Երբ բժիշկները հեռացրել են ուռուցքը, հիվանդի հորմոնալ մակարդակը կարգավորվել է:

Հարվահանագեղձային հորմոնների, որոնք բավականին ամուր են, գերակտիվության դեպքերը, ինչպես տվյալ տղամարդու մոտ, շատ հազվադեպ են պատահում:

Հարվահանագեղձերի ուռուցքները հազվադեպ են հասնում այդ չափի, ասել է Մայո կլինիկայի էնդոկրինոլոգ Բարթ Քլարկը, ով այս գործում մասնակցություն չի ունեցել: