ԱՄՆ Հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման կենտրոնների (CDC) ներկայացուցիչները քաղաքացիներին կոչ են արել հրաժարվել Հելոուինի ժամանակ հավի ճտերին հանդերձավորելու ավանդույթից: Ինչպես հայտնում է The Daily Mail-ը, պատճառը բնակչության շրջանում սալմոնելայի առկայության դեպքերն են:

CDC-ն նշում է, որ հավի ճտերը եւս կարող են սալմոնելայի կրողներ լինել: ԱՄՆ-ում բակտերիան դարձել է արդեն 21-րդ մարդու հոսպիտալացման պատճառը: Ըստ որում՝ շտամը կայուն է առնվազն 13 հակաբիոտիկների հանդեպ: Վարակվածների 89 տոկոսը կա՛մ հավի ճուտ է եփել, կա՛մ այն գործածել է սնունդի մեջ:

Սակայն այս տագնապահարույց նորությունները ամերիկացիներին չեն խանգարում պատրաստվել Հելոուինին: Չնայած CDC-ի հաղորդագրություններին, որ թռչունների հետ շփումը կարող է վտանգավոր լինել, շատերը ուշադրություն չեն դարձնում պաշտոնյաների կոչերին եւ իրենց փետրավորների համար տոնական հանդերձանք են հորինում:

Սալմոնելոզին հատուկ են հետեւյալ ախտանշանները՝ բարձր ջերմություն, ընդհանուր թուլություն, գլխացավ, սրտխառնոց, փսխում, փորացավեր: Հիվանդության ծանր ընթացքի դեպքում դիտվում է ջրազրկում, լյարդի եւ փայծաղի մեծացում: Դրանից բացի, հնարավոր է երիկամային անբավարարության զարգացում: