Կանադայում որոշել են փորձարկել բուժման նոր մեթոդ: Բժիշկները կսկսեն հիվանդներին «նշանակել» թանգարան այցելություն, ընդ որում՝ նման «բուժումը» բացարձակապես անվճար կլինի, հայտնում է The Daily Mail-ը:
Նախագիծն իրականացվում է Մոնրեալի Գեղեցիկ արվեստների թանգարանի հետ համագործակցությամբ: Փորձագետները համոզված են, որ համանման մշակութային միջոցառումները առողջության վրա նույնպիսի բարերար ազդեցություն են ունենում, ինչպիսին, օրինակ, մարզումները: Յուրաքանչյուր աբոնեմենտ հաշվարկված կլինի երկու մեծահասակի եւ երկու անչափահասի համար, այսինքն՝ հիվանդները կարող են թանգարան գնալ ընկերների եւ ընտանիքի անդամների հետ:
Այս ծրագիրը կմեկնարկի արդեն հաջորդ ամիս: Մասնագետները հույս ունեն, որ նախաձեռնությանը կմիանան նաեւ մյուս թանգարանները:






