Տղամարդիկ ավելի դժվար են վերապրում որոշ քաղցկեղային հիվանդությունները՝ գլխի եւ պարանոցի, կերակրափողի, աղիքների, ուղիղ աղիքի, ենթաստամոքսային գեղձի, թոքերի, ոսկորների, մելանոմայի, մեզոտելիոմայի, ինչպես նաեւ երիկամների, վահանաձեւ գեղձի եւ ոչ հոջքինյան լիմֆոմայի ժամանակ տղամարդկանց մոտ 5-ամյա ապրելիությունն ավելի կարճ է, քան կանանց մոտ: Այս մասին նշվում է նոր հետազոտության մեջ, որի արդյունքները հրապարակվել են Cancer Causes & Control ամսագրում:

Միեւնույն ժամանակ կանանց մոտ միզապարկի, երիկամային ավազանների կամ միզածորանի քաղցկեղի դեպքում ապրելիության ցուցանիշները ավելի ցածր են եղել, քան տղամարդկանց մոտ: Cancer Council Victoria եւ University of Melbourne-ից հետազոտողները 25 տեսակի քաղցկեղների դեպքում պարզել են ապրելիության ցուցանիշները՝ ուսումնասիրելով 240 801 տղամարդկանց եւ 173 773 կանանց տվյալները՝ Վիկտորիա նահանգի ռեեստրից 1982-ից մինչեւ 2015 թվականներ ուռուցքաբանական հիվանդությունների վերաբերյալ: Միայն 12 տեսակի քաղցկեղի դեպքում սեռերի միջեւ ապրելիության տեսանկյունից տարբերություն չկար:

Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ տղամարդկանց մոտ 25 տեսակի քաղցկեղի հինգամյա ապրելիությունը 13 տոկոսով ցածր է կանանցից:Կան մի քանի տեսություններ, որոնք բացատրում են այս ֆենոմենը, որոնք հաշվի են առնում քաղցկեղի ախտորոշման եւ ապրելակերպի փուլում տարբերությունները, սակայն դրանց հաստատումը պահանջում է լրացուցիչ հետազոտություններ, որոնք կօգնեն բարելավել երկու սեռերի համար ապրելիության ցուցանիշները:

Ուսումնասիրության հեղինակների կարծիքով, եթե հասկանալի դառնան տարբեր սեռերի ներկայացուցիչների ապրելիության հիմքում ընկած տարբերությունների բարդ մեխանիզմները, դա կարող է նպաստել տղամարդկանց եւ կանանց շրջանում ապրելիության բարձրացման արդյունավետ միջոցառումների իրականացմանը: