2018 թվականի նոյեմբերի 6-ին, ժամը 14:00-ին «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում տեղի կունենա գիտագործնական գիտաժողով «Վերարտադրողական առումով նշանակալի ինֆեկցիաներ: Ախտորոշման, վարման և բուժման ժամանակակից մոտեցումներ» թեմայով:

Գիտաժողովը կազմակերպվել է Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի և Երևանի Մ. Հերացու անվ. պետական բժշկական համալսարանի կողմից:

Գիտաժողովին կմասնակցեն՝

  • Ռուսաստանի Դաշնության Առողջապահության նախարարության Մոսկվայի Ա. Ի. Եվդոկիմովի անվ. բժշկա-ստոմատոլոգիական համալսարանի մաշկային և վեներական հիվանդությունների ամբիոնի պրոֆեսոր, բ.գ.դ. Չերնովա Նադեժդան,
  • Ռուսաստանի Դաշնության «Ժողովուրդների բարեկամության համալսարանի» մանկաբարձության, գինեկոլոգիայի և ռեպրոդուկտոլոգիայի ամբիոնի դոցենտ, «Սեռավարակների և նեոպլազիաների» Ռուսաստանյան ասոցիացիայի բժշկական տնօրեն բ.գ.դ. Լեդինա Անտոնիան,
  • Ռուսաստանի Դաշնության Առողջապահության նախարարության «Առողջապահության կազմակերպման և ինֆորմացիայի կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի» ավագ գիտաշխատող բ.գ.թ. Գալկինա Իրինան:

Գիտաժողովին մասնակցությունը անվճար է:

Գործում է ՇՄԶ կրեդիտային համակարգ: