Կնոջ համար, սթրեսի տեսանկյունից դիտարկելիս, տունը ամենաանհարմար վայրն է, պնդում են Փենն Սթեյթ համալսարանի հետազոտողները։ Իսկ աշխատանքը, ընդհակառակը, ավելի քիչ բացասական զգացումներ է առաջացնում։ Սա հատկապես վերաբերում է երեխա չունեցող կանանց։
Սառա Դամասկը, Ջոշուա Սմիթը եւ Մեթյու Զավադսկին ուսումնասիրել են սթրեսի հորմոնի՝ կորտիզոլի մակարդակը 122 ամերիկացիների մոտ (եւ կանանց, եւ տղամարդկանց)։ Ուսումնասիրության մասնակիցներն ունեցել են տարբեր կյանքի պատմություններ եւ սկզբնական սոցիալ-տնտեսկան կարգավիճակ, հայտնում է Tech Times-ը։
Կորտիզոլի կոնցենտրացիայից կարելի է կռահել սթրեսի մակարդակը յուրաքանչյուր հատուկ դեպքի համար։ Հետազոտության շրջանակներում կորտիզոլի մակարդակը չափել են ինչպես շաբաթվա, այնպես էլ հանգստյան օրերին։ Պարզվել է, որ կորտզոլի մակարդակը աշխատանքում ավելի քիչ է, քան տանը։ Հատկապես, սթրեսի ավելի բարձր մակարդակ արձանագրվել է տանը ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց մոտ։ Այնուամենայնիվ, աշխատանքը ավելի հանգիստ է եղել նրանց համար։ Մասնակից կանայք իրենց ավելի հարմարավետ են զգացել աշխատավայրում, իսկ տղամարդիկ՝ տանը։
Մասնակիորեն դա կապված է այն հանգամանքի հետ, որ գալով տուն՝ կանայք ստիպված են զբաղվել տնային գործերով՝ չնայած իրենց հոգնածությանը։ Սա օրինաչափություն է նաեւ երեխաներ ունեցող կանանց եւ տղամարդկանց համար։






