Առաջնային ձվարանային անբավարարությամբ (ԱՁԱ) կնոջ համար հղիանալը հավասարազոր է հրաշքի: Անպտղության այս տեսակը մինչեւ այսօր համարվել է անբուժելի:Սթենֆորդի համալսարանի Բժշկական դպրոցի հետազոտողները մշակել են փորձանոթի մեջ ակտիվացման նոր մեթոդ, որի նպատակն է ստիպել ձվարանների ձվաբջիջներ արտադրել:
Հետազոտողները Ճապոնիայում փորձարկել են բուժման այս մեթոդը 27 կնոջ վրա: Բուժման կուրսն անցնելուց հետո կանանցից մեկը զավակ ունեցավ, իսկ մյուսն այժմ հղի է: Խնդրի լուծման բանալին գտնվեց, երբ հետազոտողները բացահայտեցին ձվարաններում ֆոլիկուլների ակտիվացման ազդանշանային ուղին:
« Մարդկային ձվարանը չափազանց հետաքրքիր օրգան է, որտեղ ծնվում է 800,000 ֆոլիկուլ: Վերջիններս հանգսիտ նստած են ձվարններում եւ չեն զազրգանում, եւ հանկարծ մոտավորապես 800,000-ից 1000-ը սկսում է զարգանալ ամեն ամիս »,- FoxNews.com-ին հաղորդել է Սթենֆորդի մանկաբարձ գինեկոլոգ Աարոն Սյուեն (Aaron Hsueh):
Այդ 1000 ֆոլիկուլից յուրաքանչյուր ամիս ձվազատման ժամանակ հասունանում է միայն մեկը: Ողջ կյանքի ընթացքում կնոջ մոտ ձվազատման է ենթարկվում մոտ 400 հասուն ձվաբջիջ: Առաջ չգիտեին, թե ինչու՞ է ինչ-որ կոնկրետ ֆոլիկուլում զարգանում ձվաբջիջ, իսկ մյուսներում ՝ ո՛չ, բայց 2010-ին բժիշկ Սյուեն բացահայտեց , որ աճի այդ պրոցեսը կարգավորում են որոշ սպիտակուցներ, այդ թվում նաեւ PTEN կոչվող սպիտայկուցը: Նա ցույց տվեց, որ PTEN-ը ձվարաններում արգելակի դերում է հանդես գալիս՝ խոչընդոտելով փոքր ձվաբջիջների վերջնական հասունացումը: Սյուեն բացահայտեց , որ արգելափակելով PTEN-ի ճանապարհը, նա կարող է ստիպել ձվարաններում ննջող ֆոլիկուլները աճել եւ հասուն ձվաբջիջներ արտադրել: Նա բացատրեց, որ չնայած ԱՁԱ կանանց մոտ այլեւս դաշտանային ցիկլեր չի դիտվում,նրանցից ոմանց ձվարաններում դեռեւս առկա են փոքր չօգտագործված ֆոլիկուլներ:
Օգտագոծելով այս տվյալները, Սյուեն եւ նրա գործընկեր դոկտոր Յուան Չենգը սահմանեցին «Փորձանոթում ակտիվացման» կոմպլեքս մեթոդ, որը վերջի ի վերջո հանգեցրեց բարեհաջող ծննդաբերության:Սկզբում նրանք հեռացրեցին հետազոտության 27 մասնակիցների ձվարանները, որոնք ենթարկվեցին ֆրագմենտացիայի ՝կտրտվեցին են մանր կտորների: Նախկին հետազոտությունները ցույց էին տվել, որ ձվարանների վրա մեխանիկական ազդեցությունը կարող է խթանել ֆոլիկուլների զարգացումը:
Ձվարնները մանր կտորների կտրտելուց հետո՝ հետազոտողները վերամշակեցին դրանք հատուկ դեղով, PTEN ուղին փակելու համար, որպեսզի խթանեն մանր ֆոլիկուլների աճը: Այնուհետեւ ձվարանի կտորները ֆալոպյան փողերի շրջանում փոքր կտրվածքների միջոցով նորից փոխպատվաստվեցին կանանց: Հետազոտության 27 մասնակիցներից հինգի մոտ գրանցվեց հասուն ձվաբջիջների զարգացում: Հասուն ձվաբջիջները հավաքվեցին եւ փորձանոթային բեղմնավորման եղանակով դրանք բեղմնավորեցին իրենց ամուսինների սերմով: Հետո ստացված էմբրիոնները սառեցվեցին եւ տեղափոխվեցին կնոջ արգանդ:
Փոխպատվաստված էմբրիոնով հինգ հիվանդներից մեկը չէր հղիացել, մյուսը՝ ներկայումս հղի է, իսկ երրորդը հղիացավ եւ առողջ բալիկ ունեցավ:Մյուս երկու մասնակիցը այժմ պատրաստվում են փոխպատվաստման եւ ենթարկվում են ձվաբջիջների հավաքվամ երկրորդ փուլին։





